Ի՞նչ իրավունքներ և արտոնություններ ունեն հաշմանդամություն ունեցող անձինք. ԱՍՀՆ

15.09.2021 12:16
1179

Հաշմանդամության սահմանման նպատակով՝ անձին բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպությունն ուղեգրում է բժշկասոցիալական փորձաքննության՝ հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման առկայության դեպքում: Հաշմանդամությունը սահմանվում է մեկ, երկու, հինգ տարի ժամկետով, մինչև անձի 18 տարին լրանալը և անժամկետ:

Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Հաշմանդամություն ունեցող անձինք ունեն հետևյալ իրավունքներն ու արտոնությունները.

  • ընդգրկված են բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում, կարող են օգտվել անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու արտոնություններից (Կառավարության 2004 թ․ մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշում, հավելված առաջին),
  •  ներառված են անվճար և արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի ցանկում․ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ուեցող անձինք օգտվում են անվճար դեղեր ձեռք բերելու արտոնությունից, իսկ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները՝ կարող են 50% զեղչով ձեռք բերել դեղորայք, եթե չեն օգտվում առավել արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունքից (ՀՀ կառավարության 2019թ․ մայիսի 30-ի թիվ 642-Ն որոշում),
  • ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք ունեն պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ ընդունվելու իրավունք (վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում),
  •  անվճար էլեկտրատրանսպորտից օգտվելու իրավունք,
  •  վերականգնողական անհատական ծրագրի (ՎԱԾ) հիման վրա աջակցող միջոցներ /պրոթեզներ, օրթեզներ, հենակներ, սայլակներ, քայլակներ, լսողական սարքեր, ձայնաստեղծ սարքեր, աչքի պրոթեզներ  և այլն/ ստանալու իրավունք (ՀՀ կառավարության 2015 թ․ սեպտեմբերի 10-ի թիվ 1035-Ն որոշում)։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40