Դեպի ԵՄ Հայաստանի վերակողմնորոշումը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների. Սամվել Կարապետյան

14.04.2025 12:23
487

Ապրիլի 12-ին Մոսկվայում տեղի է ունեցել հերթական հանդիպումը գործնական բիզնես-համաժողովի շրջանակում, որը կազմակերպել էր Հայ գործարարների ասոցիացիան (ՀԳԱ)։

Ռուսաստանի եւ Հայաստանի բիզնես շրջանակների ներկայացուցիչները քննարկել են աշխարհքաղաքական եւ տնտեսական ներկա պայմաններում հայկական բիզնեսի արդի խնդիրներն ու հեռանկարները։ Միջոցառմանը ներկա էին հայկական բիզնեսի երկու հարյուրից ավելի ներկայացուցիչներ Հայաստանից եւ Ռուսաստանից: Միջոցառման գործնական մասում բացման խոսքով հանդես է եկել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը։

Նա նշել է, որ հայ գործարարների համայնքը մնում է Հայաստանի տնտեսական բարգավաճման հիմքը՝ դրսեւորելով միասնություն եւ համախմբվածություն: «Այս անհանգիստ ժամանակներում մենք տեսնում ենք, թե ինչպես են Ռուսաստանում հայ գործարարները ոչ միայն ամրապնդում իրենց դիրքերը բիզնեսում, այլեւ ակտիվորեն աջակցում իրենց պատմական հայրենիքին՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, ներդրումներ կատարելով տնտեսության առանցքային ոլորտներում, խթանելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացումը։ Այս միասնությունն էլ հենց մեր ուժն է, որը հաստատում է, որ չնայած բոլոր մարտահրավերներին, հայ գործարար համայնքը մնում է Հայաստանի տնտեսական կայունության եւ բարգավաճման հուսալի հենարանը»,- ընդգծել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) առանցքային դեր ունի հանրապետության տնտեսության կայունության եւ զարգացման գործում։ 2024թ. ընթացքում Հայաստանի՝ ԵԱՏՄ երկրների հետ առեւտրաշրջանառությունը մեծացել է՝ հասնելով 12,7 մլրդ ԱՄՆ դոլարի։ Միեւնույն ժամանակահատվածում ԵՄ-ի հետ կրճատվել է 14%-ով եւ կազմել 2 մլրդ դոլար»,- նշել է Կարապետյանը։

Նրա կարծիքով՝ այս թվերը հստակ ցույց են տալիս, որ ԵԱՏՄ-ն ապահովում է Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության հիմնական բաժինը եւ հանդիսանում է նրա հիմնական առեւտրային գործընկերն ու երկրի տնտեսական կայունության հիմքը։ «ԵԱՏՄ-ից դուրս գալը եւ դեպի Եվրամիություն կողմնորոշվելու փորձերը կարող են լուրջ տնտեսական հետեւանքների հանգեցնել»,- ընդգծել է Սամվել Կարապետյանը։ Բացի այդ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը երկրի էներգետիկ անվտանգության երաշխավորն է. «Այսօր Ռուսաստանը Հայաստանի տնտեսության համար էներգառեսուրսների առանցքային մատակարարն է։ Գազն ու նավթամթերքը մատակարարվում են կայուն եւ կայացած խողովակներով՝ Հայաստանի համար ձեռնտու պայմաններով։ Եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, ապա գների եւ մատակարարումների կարգավորման միասնական մեխանիզմները կդադարեն գործել, ինչը նշանակում է, որ կբարձրանան գազի, նավթամթերքի եւ էլեկտրաէներգիայի գները: Այսինքն՝ Հայաստանի ողջ տնտեսությունը կարող է լուրջ հարվածի ենթարկվել, որը կարող է հանգեցնել տնտեսության առանձին հատվածների կաթվածահարմանը եւ երկրի տնտեսական համակարգի կայունության խաթարմանը։ Կարեւոր է հասկանալ, որ էներգետիկ անվտանգությունը միայն տնտեսական հարց չէ, այլ ռազմավարական գործոն, որից կախված է երկրի ապագան։ Եվ ցանկացած քայլ, որը կարող է վտանգի տակ դնել անվտանգությունը, պետք է մանրակրկիտ հաշվի առնվի՝ ելնելով ոչ թե կարճաժամկետ քաղաքական հաշվարկներից, այլ ազգային իրական շահերից»,- նշել է նա։

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիրը կարեւորել է նաեւ ռուսաստանյան ներդրումների դերը. «Ռուսաստանը պահպանում է Հայաստանում ամենամեծ ներդրողի կարգավիճակը՝ ստեղծելով նոր ձեռնարկություններ եւ աշխատատեղեր, եւ մենք պարտավոր ենք ամրապնդել այս ռազմավարական ներդրումային միությունը: Ես կարծում եմ, որ ներդրումների հարցը միայն տնտեսական չէ, այն ապագայի հարց է, իսկ ընտրությունը պետք է կատարվի ազգային, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու իրական շահի` հավասարակշռված հաշվարկների հիման վրա»։ ՀԳԱ-ի հիմնադիրը նաեւ չշրջանցեց երկրների միջեւ մշակութային կապերի հարցը. «Մեր ժողովուրդներն ընդհանուր արժեքներ, բարեկամության եւ համագործակցության դարավոր ավանդույթներ ունեն։ Միլիոնավոր հայեր ապրում եւ աշխատում են Ռուսաստանում՝ նպաստելով երկու երկրների զարգացմանը, իսկ Ռուսաստանը մնում է հայկական սփյուռքի հիմնական երկիրը»։

Եզրափակելով խոսքը՝ Կարապետյանը եւս մեկ անգամ ներկաների ուշադրությունը հրավիրել է երկրի զարգացման հեռանկարների վրա. «ԵՄ-ի հետ համագործակցությունը հնարավոր է եւ անհրաժեշտ, սակայն ոչ ԵԱՏՄ-ում կորուստների գնով։ Մենք կարող ենք եւ պետք է գործող համաձայնագրերի շրջանակներում շարունակենք խորացնել ԵՄ-ի հետ համագործակցությունը, սակայն առանց վտանգի տակ դնելու մեր ռազմավարական շահերը եւ տնտեսական կայունությունը։ Հայաստանի ապագան եւ բարգավաճումը ուղղակիորեն կախված են իրական տնտեսական ցուցանիշների վրա հիմնված` հավասարակշռված եւ մտածված որոշումներից։ Համոզված եմ, որ Հայաստանի զարգացման ուղին պետք է ընտրենք ոչ թե հույզերի ու գեղեցիկ խոստումների, այլ թվերի ու փաստերի հիման վրա։ Մենք մեզ չենք կարող թույլ տալ եւս տասնամյակներ զբաղվել փորձարկումներով: Մեր ընտրությունը պետք է լինի հավասարակշռված, ճշգրիտ եւ առանց սխալների` այնպիսին, որն արդեն այսօր կտա իր արդյունքը եւ կդնի երկրի ապագայի ամուր հիմքերը», ամփոփել է Կարապետյանը:

ՀԱԿ-ը համագումար է անցկացնում

14.03.2026 13:14

Հասանք Սիսիան. Նիկոլ Փաշինյան

14.03.2026 11:33

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48