Շաքիի ջրվեժը զբոսաշրջիկների համար կգործի բնականոն ռեժիմով

18.01.2017 11:29
2057

Հունվարի 13-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել է քննարկում Շաքիի ջրվեժի եւ «Շաքի ՓՀԷԿ»-ի խնդրի կարգավորման վերաբերյալ, որը վարել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներ, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, «Շաքի ՓՀԷԿ»-ի համասեփականատեր Աղասի Հակոբջանյանը:

Տարիներ շարունակ Շաքիի ջրվեժի եւ «Հակոբջանյան եւ Գալստյան» ՍՊԸ-ին պատկանող ՓՀԷԿ-ի խնդրահարույց հարցը մնում էր չլուծված, եւ հերթական քննարկման նպատակն այնպիսի լուծում գտնելն էր, որը եւ բնապահպանական, եւ տնտեսական առումով կարող է համարվել հաջողված:

Ներկայացնելով ՀՀ բնապահպանության նախարարության վերահսկողական գործառույթի շրջանակներում իրականացված միջոցառումները` Բնապահպանական պետական տեսչության պետ Հակոբ Գալստյանը ներկայացրել է «Հակոբջանյանի եւ Գալստյանի ՀԷԿ» ՍՊԸ-ում 2016 թվականի հոկտեմբերի 31-ին կատարված ստուգումների արդյունքները, համաձայն որոնց, բացահայտվել է, որ 2015 թվականի մայիսին ընկերությանը տրվել է ՋԹ 1500 լ/վրկ. ՓՀԷԿ-ի շահագործման համար եւ այս ջրաքանակի շահագործման դեպքում արդեն չի պահպանվում ջրվեժի համար անհրաժեշտ էկոլոգիական թողքը /200 լ/վրկ/: Ստուգմամբ հանձնարարվել է ընկերությանը դիմել ՀՀ բնապահպանության նախարարություն` վերանայելու իրեն տրված ջրօգտագործման թույլտվության պայմանները: «Շաքի ՓՀԷԿ»-ի համասեփականատեր Աղասի Հակոբջանյանը ներկայացրել է ընկերության կատարած աշխատանքը, ներդրումային ծրագրերը, որոնց երկրորդ փուլն ընթացքի մեջ է: «Պատրաստակամ եմ անվերապահորեն կատարել այն որոշումը, որն այսօր կկայացվի», - նշել է Աղասի Հակոբջանյանը:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ որոշումը բալանսավորված պետք է լինի ե՛ւ բնապահպանական, ե՛ւ տնտեսական առումով եւ առաջարկել քննարկման թեմա դարձնել ջրօգտագործման թույլտվության այնպիսի ռեժիմը, որն օրվա ցերեկային ժամերին հնարավորություն կտա ջրահոսքն ամբողջությամբ ուղղել դեպի ջրվեժ, իսկ գիշերը՝ դեպի ՓՀԷԿ-ը: «Այնպիսի իրավիճակ է, որ եթե անգամ ՓՀԷԿ-ը պահպաներ էկոլոգիական թողքը, միեւնույն է չէինք ունենա լիարժեք թողք, խոսքը՝ ջրվեժի առաջացման, ամբողջական բնապատկեր ունենալու եւ ջրվեժի ամբողջ ներուժն օգտագործելու մասին», - նշել է նախարարը: Առաջարկը հավանության է արժանացել նաեւ «Շաքի ՓՀԷԿ»-ի համասեփականատիրոջ կողմից: Արծվիկ Մինասյանը հանձնարարել է սեղմ ժամկետում պատրաստել եւ հաստատել ՓՀԷԿ-ի ցերեկային եւ գիշերային ժամերի աշխատանքների կառավարման նախագիծը:

Անդրադարձ է եղել տարածքում զբոսաշրջության զարգացման տարբերակներին, ներդրումների խրախուսման եւ բիզնես ծրագրին աջակցության նպատակով արտոնությունների տրամադրման հնարավորություններին, այդ թվում, ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքից ազատում եւ ԱԱՀ հետաձգում, այս մասին տեղեկացրել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը: Նախարար Արծվիկ Մինասյանը վստահեցրել է, որ օժանդակություն կլինի ծրագրի լիարժեք իրականացման եւ այն կյանքի կոչելու համար:

16.1.2017
mnp.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12