Շա՜տ մտածեցի Հայաստան գալու մասին, սակայն ձերբակալությունները չեն քաջալերում ինձ քայլերս ուղղելու դեպի հայրենիք… ամո՛թ է, հազա՜ր ամոթ. Արամ Ա

08.07.2025 23:13
572

Ամոթ է, հազար ամոթ մեր սիրելի Հայրենիքի՝ Հայաստանի կյանքում ստեղծված ներկայիս անառողջ և ապազգային մթնոլորտի համար։ Այս մասին իր ուղերձում նշել է Արամ Ա Վեհափառ Հայրապետը:

«Ցավոք սրտի, հայոց լեզվի բառերը բավական չեն նկարագրելու իմ ցավն ու ընդվզումը։ Մանավանդ՝ վերջերս պարզված մթնոլորտը մեր ազգի երկու հիմնարար կառույցների՝ Սուրբ Էջմիածնի և Ազգային ժողովի ներսում, ինձ համար խորապես ամոթալի և դատապարտելի է։

Իհարկե, ցանկացած ազգի, եկեղեցու կամ կազմակերպության կյանքում կարող են լինել սխալներ, բացթողումներ, բևեռացումներ ու բախումներ։ Սակայն անհրաժեշտ է, որ դրանք քննարկվեն հատուկ գործընթացների միջոցով և հանդարտ մթնոլորտում, որպեսզի հնարավոր լինի հասնել համապատասխան լուծումների։

Վեց տարուց ավելի է, ինչ, դժբախտաբար, չեմ այցելել Հայրենիք։ Վերջին օրերին շատ եմ մտածել Հայաստան այցելելու մասին, որպեսզի կարողանամ օգնել ստեղծված փոթորիկը գոնե մասամբ հանդարտեցնելու ուղղությամբ։ Սակայն Ազգային ժողովից, սոցիալական ցանցերից և այլ միջոցով հնչած ու շարունակվող ոչ կառուցողական, մեր բարոյական, հոգևոր և ազգային արժեքներին հակասող արտահայտությունները, ինչպես նաև իրականացվող ձերբակալությունները ինձ չեն քաջալերում իմ քայլերն ուղղելու դեպի Հայրենիք։

Սակայն ես մնում եմ մշտապես պատրաստ՝ ցանկացած պահի գալու Հայաստան և հանդիպելու Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և այլ պատասխանատուների, որպեսզի հնարավոր լինի ստեղծված ծանր իրավիճակից Հայաստանի դուրս բերելու լավագույն լուծումներ փնտրել»,-նշել է նա։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40