Շենգավիթ ԲԿ-ում նորածինն ու 33-ամյա ծննդկանը մահացել են. հարազատները մեղադրում են բժշկին

29.11.2022 16:49
2322

Նոյեմբերի 21-ին  Շենգավիթ բժշկական կենտրոնում մահացած ծննդկական Կարինե Մուսայելյանի հարազատները պնդում են Կարինեն ու նորածինը մահացել են բացառապես բժշկուհու անփույթ աշխատանքի պատճառով։ Irakanum.am-ի հետ զրույցում մահացած ծննդկանի ամուսինը՝ Արայիկ Ջուլհակյանը պատմեց, որ կնոջ ու երեխայի մահվան մեղավորը ԲԿ-ի բժշկուհի Կարինե Հովհաննիսյանն է։ «Նոյեմբերի 21-ին կինս, ով հղիության ընթացքում գրանցված էր Շենգավիթ ԲԿ-ում, մանկաբարձ- գինեկոլոգ Կարինե Հովհաննիսյանի մոտ, որը ընտրվել էր որպես ծննդաբերությունը վարող բժիշկ, էդ օրը առավոտյան  04:30-ի սահմաններում կնոջս մոտ սկսվում է ծննդաբերական ցավերը, և նախորոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն 05:47-ի սահմաններում կինս զանգահարել է Կարինե Հովհաննիսյանին և զգուշացրել, որ գնում է ԲԿ»,- պատմեց Արայիկ Ջուլհակյանը, հավելելով, որ դրանից անմիջապես հետո կնոջ հետ միասին գնացել են ԲԿ։ «Անցնելով որոշ հետազոտություններ հերթապահ բժշկի մոտ 6:30 կինս ընդունվում է ԲԿ ծննդաբերելու նպատակով»,- ասաց Ա․ Ջուլհակյանը։

Նրա խոսքով՝ դրանից հետո պարբերաբար կնոջ հետ հեռախոսային կապի մեջ է եղել, ճշտելու համար արդյո՞ք ծնունդն ընդունող բժիշկը ժամանել է, թե ոչ։ Մոտ երկու ժամ անց, 08։00-ի սահմաններում, դարձյալ կնոջից փորձել է տեղեկանալ բժշկուհու գալու մասին, և ստացել է պատասխան, թե Կարինե Հովհաննիսյանը կգա միայն քսան րոպե անց։

Արդեն  ժամը 11:21-ին ծննդկան Կարինե Մուսայելյանը, ըստ ամուսնու զանգահարում է իր եղբորը՝ Նարեկ Ջուլհակյանին և հայտնում, որ շտապ գա ԲԿ, որովհետև լավ բան չի եղել և եղբոր կողքին լինի, մինչ բժշկուհին կտեղեկացնի։ Արայիկ Ջուլհակյանը ԲԿ-ի ճանապարհին կապնվում է բժշկուհու հետ, վերջինս հայտնում է, թե պտուղը ունեցել  է կյանքի հետ անհամատեղելի արատ և ծնվելուց հետո մահացել է։ «Եղբայրս ասում է, որ դա չի կարող պատահել, քանի որ հղիությանն 9 ամիսների ընթացքում կատարված հետազոտությունները պտղի մոտ ոչ մի արատ չեն հայտանաբերել, որից հետո բժշկուհու ձայնը սկսում է կտրտել,ասածները դառնում են անհասկանալի և եղբայրս շտապում է Շենգավիթ ԲԿ՝ տեղում պատասխանները ստանալու նպատակով»,- շարունակեց Արայիկ Ջուլհակյանը։ Կատարվածի մասին, ապա ինքն է տեղեկանում, պարզաբանումներ պահանջում բժշկուհուց, որից հետո Կարինե Հովհաննիսյանն իրեն ասում է, թե իբր նման դեպքեր լինում են, որ արատը հնարավոր չի լինում հայտնաբերել հղիության ընթացքում և միայն ծնվելուց հետո է ի հայտ գալիս։ ԲԿ-ում հորը ցույց են տվել մահացած երեխային, ասելով՝ «սա է ձեր երեխան, մենք չէինք ուզում, բայց այդպես ստացվեց։ Այդ ընթացքում ըստ Ջուլհակյանի ինքը ընդահատում է խոսակցությունը, պահանջելով, որ տեսնի կնոջը։ Ի պատասխան հայտնում են, թե դա այս պահին հնարավոր չէ, քանի որ Կարինե Մուսայելյանը արյունահոսում է, և նրան պետք է տանեն վիրահատության։ Ամուսինը միջանցքում տեսնում է կնոջը, բերանն ամբողջությամբ արյան մեջ՝ անգիտակից վիճակում։ Մինչ այդ էլ ըստ նրա եղբայրն արդեն իսկ զանգահարած է լինում ոստիկանություն, հայտնելով՝ երեխայի մահվան մասին, մինչ ոստիկանների ժամանելը իրեն հայտնում են, որ կնոջն արյուն է պետք, որը պետք է բերի արյունաբանական կենտրոնից։ Նա վերցնում է արձանագրությունը և շտապում։ Այդ ժամանակ նրա պատմելով եղբայրը տեղեկանում է, որ Սուսաննա Մանուկյանի արյան կարգը համապատասխանում է, ու առաջարկում է բժշկուհուն չսպասել և հիմա արյան պակասը լրացնել, սակայն ստանում է բացասական պատասխան։ Պնդելուց հետո համաձայնում է, բայց երբ գալիս է գործըթնացն իրականացնելու ժամանակը, մեկ ուրիշ բժշկից տեղեկանում են, որ արյան խնդիր չկա։ Արայիկ Ջուլհակյանը ԲԿ է վերադառնում ժամը 13:50-ի սահմաններում, նրան հրավիում են գլխավոր բժշկի մոտ։ Դա լինում է արդեն ժամը 14:30-ի սահմաններում, երբ արդեն ոստիկանները ևս ժամանած են լինում։ Նրան հրավիրում են ոստիկանության բաժին հաղորդում տալու համար, բայց այդ պահին հրաժարվում է, ասելով, որ կնոջ վիճակը ծանր է։

«Երբ բարձրացանք գլխավոր բժշկի մոտ, ասաց, որ կնոջս արյունահոսությունը դադարեցնել չի լինում, ուրիշ մասնագետներ են հրավիրել, եթե խնդիրը չկարգավորվի, ստիպված են լինելու արգանդը հեռացնել։ Ես տվեցի իմ համաձայնությունը։ Այդ ժամանակ դարձյալ հարցրել էինք երեխայիս մասին, և գլխավոր բժիշկը պատասխանում է, թե երեխան մահացած է ծնվել»,- ասաց նա, հավելոլով, որ հենց այստեղ արդեն իսկ կա հակասություն։

Մի քանի ժամ է տևել կնոջ վիրահատությունը, բայց արդեն երեկոյան, ժամը 20:10-ի սահմաններում իրեն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ տանում են գլխավոր բժշկի մոտ, ով հայտնում է, որ չորրորդ անգամ սրտի կանգից հետո իրենք Կարինե Մուսայելյանը կյանքը փրկել չեն կարողացել։

Հստակ որեևէ պարզաբանում երեխայի ու կնոջ մահվան վերաբերյալ Արայիկ Ջուլհակյանը մինչ օրս չի ստացել։ Դիմել են ոստիկանություն, հարուցված է քրեական գործ։ Արայիկ Ջուլհակյանը պնդում է, կնոջ ու երեխայի մահվան պատճառը ծնունդն ընդունող բժշկուհին է։ Արայիկ Ջուլհակյանն ասաց, որ բոլոր կատարված հեռախոսազանգերը ֆիքսված են և անհրաժեշտության դեպքում կհրապարակի։

Նշենք, որ Կարինե Մուսայելյանը 33 տարեկան էր, Դաշտավան գյուղից։ Նա ուներ երկու երեխա։

Irakanum.am

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11