ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽՈՒՅԺ ԵՌՈՒԶԵՌ ԿԱՊԱՆՈՒՄ

27.08.2020 17:21
7387

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիայի ծրագրերի շրջանակում Կապան քաղաքում լայն թափով ընթանում են նաև Շահումյան և Մելիք Ստեփանյան փողոցների մայթերի վերանորոգման, ծառատնկման, կանաչապատ տարածքների վերականգնման և բարեկարգման աշխատանքները։

Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը 132 մլն 520 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 60% կամ 79 մլն 512 հազար դրամ, համայնքի մասնակցությունը՝ 40% կամ 53 մլն դրամ:

Նշենք, որ, մասնավորապես, Շահումյան փողոցը կառուցվել է 20-րդ դարի 60-ական թվականներին, և մինչ օրս փողոցի մայթերը նույնիսկ ընթացիկ վերանորոգման չեն ենթարկվել, այսինքն շահագործվում են ավելի քան կես դար։

Ծրագրի վերջնական արդյունքում այս երկու փողոցներում կունենանք միանգամայն հիմնանորոգված և հետիոտների համար անարգել անցուդարձ ապահովող մայթեր:

 

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

 

 

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12