Տոն էր, պարի տոն

30.04.2022 14:33
3539

Կապանում ապրիլի 29-ին տոնվեց պարի միջազգային օրը: Նախորդող մի քանի օրերին մշակույթի կենտրոնի հրապարակում տոնին ընդառաջ փորձեր էին անցկացվում՝ մարզկենտրոնի բնակիչները նաև այդպիսով տեղեկանում էին մոտալուտ տոնակատարության մասին: Կենտրոնի առջևի հրապարակում, չնայած տեղացող անձրևին, ստվար բազմություն էր հավաքվել: Մարդիկ ծափողջույններով դիմավորեցին տոնակատարությանը մասնակից պարային խմբերին, որոնք անցան հրապարակով՝ «Դայմոնդ պարային համույթ» (գեղարվեստական ղեկավար և գլխավոր պարուսույց Աղուն Հովհաննիսյան), «Էքսպերիմենտալ» պարախումբ (գեղարվեստական ղեկավար և պարուսույց Ռուզաննա Խաչատրյան), «Նարա-Դանս» պարարվեստի ստուդիա (գլխավոր պարուսույց և գեղարվեստական ղեկավար Նարինե Մովսիսյան),«Զանգեզուր» ժողովրդական պարային համույթ (գեղարվեստական ղեկավար՝ Վահագն Գասպարյան), «Սաբինա» պարային համույթ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր պարուսույց Սաբինա Պետրոսյան), «Պարի աստղեր» ստուդիա (գեղարվեստական ղեկավար Էրիկ Քոչարյան, պարուսույց Աննա Աղագուլյան): Տոնին մասնակցեցին Կապանի արվեստի մանկական դպրոցի սաները և Կապանի արվեստի պետական քոլեջի «Պարարվեստ» մասնագիտություն սովորողները (պարուսույց Թամարա Ստեփանյան):

Պարային խմբերը ներկայացրին ժողովրդական, ազգագրական, ժամանակակից պարեր, ինչը լավ առիթ էր ծանոթանալու մարզկենտրոնում գործող պարային խմբերի ձեռագրին: Տոնակատարությունը եզրափակվեց միասնական պարով, իսկ ամենավերջում Կապանի համայնքապետարանի մշակույթի կենտրոնի տնօրինությունը հուշանվերներ հանձնեց մարզկենտրոնում գործող պարային խմբերի ղեկավար պարուսույցներին:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40