ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՌՈՒՆ ՇՐՋԱՆ՝ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

07.08.2019 16:58
1885

Սիսիանի համայնքում շինարարական աշխատանքների եռուն շրջան է սկսվել, զուգահեռաբար իրականացվում են սուբվենցիոն մի քանի ծրագրեր:

«Փողոցների ասֆալտապատում և բարեկարգում» ծրագրով նախատեսված աշխատանքները մեկնարկել են Սիսիան քաղաքի Խանջյան փողոցից, որտեղ 6մլն 624 հազ դրամի շրջանակներում կատարվում է մասնակի ասֆալտապատում, աշխատանքներն իրականացնում է «Ճանշին տեխնախ» ՍՊ ընկերությունը: Բնակիչները սրտացավորեն, ինչ որ տեղ նաև պահանջատիրությամբ, հետևում են ընթացիկ աշխատանքներին, նրանք տեղում իրենց դիտարկումները ներկայացրեցին Սիսիանի համայնքապետարանի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնի պետ Սիմոն Հովհաննիսյանին:

IMG 8820IMG 8817IMG 8825

«Այգու և հրապարակի բարեկարգում» սուբվենցիոն ծրագրով սկսվել են Սիսիանի համայնքի Բռնակոթ բնակավայրի հրապարակի բարեկարգման աշխատանքները, որի համար հատկացվել է 19 մլն 850 հազ դրամ: Բարեկարգումն իրականացվում է «Հիդրո» ՍՊ ընկերության կողմից:

IMG 8836IMG 8826

Մեծ թափով ընթանում են նաև բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգմանաշխատանքները: Սիսիանի Խանջյան 1ա, Սիսական 9, Սիսական 11, Սիսական 15, Սիսական 19, Սիսական 46, Արամ Մանուկյան 3 շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները կիրականցվեն Սիսիանի (ՆորԲակ) «Նորոգշին» ԲԲ ընկերության կողմից, այդ նպատակով հատկացվել է 76 մլն 658 հազ դրամ: Իսկ Դաստակերտի Ա. Ավետիսյան 1, 2, 4,14 և15 շենքերի տանիքների վերանորոգման աշխատաները կարժենան 25 մլն 297 հազ դրամ, կատարող՝ «Հարսնաձոր» ՍՊԸ:IMG 8852IMG 8855

Հ.Գ. 

«Փողոցների ասֆալտապատում և բարեկարգում» ծրագրով կկատարվեն նաև Մյասնիկյան-Շահումյան- Արամ Մանուկյան փողոցների և Սիսիան-Իշխանասար՝ համայնքային նոր գերեզմանատուն տանող ճանապարհահատվածի ասֆալտապատում:
«Այգու և հրապարակի բարեկարգում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կբարեկարգվի նաև մեր քաղաքի ամենագեղեցիկ վայրերից մեկը՝  Կ.Դեմիրճյանի անվան / Երևանյան/ այգին, կտեղադրվեն նոր կարուսելներ:

sisian.info

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34