Շինուհայրի խաչմերուկ-Տաթեւ-Կապան վերաշինված մայրուղին, այնուամենայնիվ, շարունակում է մնալ խնդրահարույց

27.01.2022 20:16
4124

Մայրուղու դժվարանցանելի տեղամասերից մեկը Տաթեւի արեւելյան մուտքն է:

Մոտ 100 մ երկարությամբ սողանքային հատվածը, որ գրունտային է, ամենաթեթեւակի տեղումներից հետո անգամ, հատկապես խոշոր բեռնատարների եւ կցորդով մեքենաների համար, դառնում է անանցանելի՝ ներքեւից (Սատանի կամրջից) բարձրացողների համար:

Այսօր՝ ժամը 18-ի սահմաններում կրկին անանցանելի էր ճանապարհի այդ հատվածը:

«Ոսմար» ՍՊ ընկերության աշխատակիցների ջանքերով, մոտ մեկ ժամից հետո, մայրուղին վերաբացվեց բոլոր տեսակի մեքենաների երթեւեկության համար:

Ճանապարհաշինական այդ ընկերության ներկայացուցիչ, աշխղեկ Հրայր Թունյանի վկայությամբ՝ նման իրավիճակներ հաճախակի են առաջանում տվյալ հատվածում, եւ ամեն անգամ ավազակոպիչ տեղադրելով խնդրին ժամանակավոր լուծում է տրվում:

Սակայն, նկատի ունենալով իրողությունը, որ այդ մայրուղին խիստ ծանրաբեռնված է (Գորիս-Կապան ճանապարհի առանձին հատվածներ Ադրբեջանի կողմից օկուպացվելուց հետո), հույժ կարեւոր է դարձել Շինուհայրի խաչմերուկ-Տաթեւ ճանապարհի այդ հանգույցի հիմնանորոգումը: Այլապես ամեն անգամ՝ անձրեւից կամ ձյունից հետո, Տաթեւի մերձակա ճանապարհահատվածն դժվարանցանելի է լինելու՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Կարծում ենք՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուները՝ 2022-ի աշխատանքները պլանավորելիս, նկատի կունենան այդ հանգամանքը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40