ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԻ

12.11.2019 11:24
2183

        Մեր հոգսաշատ  կյանքում, երբ հոգսերն ու դժվարությունները երբեմն դառնում են անլուծելի, առօրեական տարբեր խնդիրների կողքին անզոր ենք դառնում, և այս ամենի հետ էլ  ճակատագիրն է  դաժան փորձության  ենթարկում՝ մի տեսակ թվում է թե սպառվում ես, վերջանում, հեռանում, ընկնում, անհետանում... Բայց կյանքը քաղցր է ու եթե լավ արարքներ ու մարդիկ են հանդիպում ճանապարհիդ՝  հոգսաշատ կյանքն ու վրա հասած փորձությունը դառնում են հաղթահարելի, ուժեղանում ես, դառնում լավատես ու շատանում է ապրելուդ ցանկությունը: 

         Ես առողջական խնդիրներ ունեմ, գտնվում եմ բժիշկների հսկողության տակ:   Կյանքիս այս դժվար հատվածը ստիպված եմ ինքս հաղթահարել, բայց ինչ լավ է, երբ կողքիս կան հոգատար բժիշկներ, ովքեր իրենց սրտացավ աշխատանքով թեթևացնում են վիճակս, իրենց վերաբերմունքով հուսադրում ինձ՝ որ այս առողջական խնդիրս դեռևս դատավճիռ չէ, կյանքը շարունակվում է և ամեն բան կկարգավորվի:
         Ես այս ամենը գրում եմ՝ շնորհակալություն հայտնելու համար  Կապանի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի  Հեմոդիալիզի բաժանմունքի  վարիչ Ռիտա Մկրտչյանին,  ավագ բուժքույր Սիրանուշ Գևորգյանին, բուժքույրեր Նաիրա Պողոսյանին  և Անի Կարապետյանին, մայրապետ  Լուսինե Գևորգյանին և ինժեներ-տեխնիկ Պավել Հախվերդյանին:  Այս բանիմաց ու հոգատար բուժանձնակազմը՝  բժիշկ Ռիտա Մկրտչյանի գլխավորությամբ արդեն 2 ամսից ավելի  է օգնում են ինձ, բժշկական միջամտություններից բացի՝ կապված հեմոդիալիզի ընդունման գործընթացի  հետ,  այս դժվար օրերին ամեն պահ կողքիս են և ամեն ինչ անում են թեթևացնելու համար հիվանդների վիճակը:
         Շնորհակալ եմ ձեզնից, Կապանի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի  Հեմոդիալիզի բաժանմունքի  անձնակազմ, ձեր պատասխանատու աշխատանքը նվիրվածությամբ կատարելու  և պացիենտների կյանքի որակի բարելավման համար ձեր կողմից հնարավոր ամեն ինչ անելու համար:
        

ՍՄԵԼԱ ԱԴԱՄՅԱՆ
ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿՉՈՒՀԻ

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40