Շնորհավո՛ր տարեդարձդ, ՀԱՅՈ՛Ց ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ

28.01.2026 12:00
538

20-րդ դարավերջի 90-ականների սկզբին՝ հայ ազգային - ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված Արցախյան հերոսամարտի ընթացքում, հայրենատեր Հայ ժողովուրդը ձևավորեց և ստեղծեց անկախ ու ինքնիշխան Հայաստանի Ազգային Բանակը, որը ստեղծման օրվանից վահան դարձավ՝ կռվելով թշնամիների դեմ, պաշտպանելով Հայոց Հայրենիքը:

ՀԱՅՈ՛Ց ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ, ԴՈ՛ւ ես Հայոց Հայրենիքի սի՛րտն ու ազգային գենի գլխավոր զարկերա՛կը, Հայ ազգի մարտունակ Ոգու կենդանի վկայությո՛ւնը, հայրենի հողի պաշտպանության զե՛նքն ու զինվորագիր երդո՛ւմը, Հայի և Հայաստանի ո՛ւժն ու զորությո՛ւնը և անվտանգությո՛ւնն ու հուսալի թիկո՛ւնքը, Հայոց պետության լույսի տաճա՛րն ու ազգային ինքնության բացառիկ խորհրդանշա՛նը, համայն հայության անգերազանցելի հպարտությո՛ւնը, դարավոր ոսոխի մշտարթուն ա՛հն ու սարսա՛փը։

ՀԱՅՈ՛Ց ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ, «Հայոց Արծիվներս» հպարտ ենք, որ մասնակիցն ու ուղեկիցն ենք Քո անցած փառավոր ճանապարհի: Մենք եղել ու մնալու ենք Քո երդվյալ զինվորը՝ միշտ Քո կողքին ( www.hayocartsivner.am )։

Խոնարհվում ենք Հայաստանի ու Արցախի պանթեոններում հանգչող բոլոր քաջերի հիշատակի առջև:

Երախտագիտության խոսք եմ ուղղում Հայոց սուրբ հողի պահապան զինվորներին, զինվորականներին, պայմանագրային զինծառայողներին, կամավորականներին, ովքեր, հավատալով ազգի ու հայրենի տան՝ Հայաստանի վաղվա օրվան և ցուցաբերելով արժանապատիվ հայրենատիրոջ հատկություններ՝ համարձակություն, ուժ և պատիվ, անառիկ են պահում Հայոց սահմանները:

ՀԱՅՈ՛Ց ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ, թող որ յուրաքանչյուր հաղթանակդ այսուհետ լինի կատարյալ․ մաղթում ենք Քեզ անխոցելի ռազմավարություն, անսասան կարգապահություն, անսպառ դիմադրողականություն և անձնազոհություն։

Շնորհավո՛ր 34-րդ տարեդարձդ, ՀԱՅՈ՛Ց ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ:

ԱՍՏՎԱ՛Ծ միշտ պահպանի Հայաստանը (Հայ Ազգ, Հայոց Հայրենիք, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, Հայոց Պետություն):

Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,

«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,

44-օրյա, Ապրիլյան, Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,

«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,

Գնդապետ

Խաչիկ Ասրյան/Хачик Асрян/Khachik Asryan

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40