Շնորհավո՛ր տոնդ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

27.01.2023 16:55
1323

1992 թվականի հունվարի 28-ին հայրենատեր Հայը ձևավորեց և ստեղծեց անկախ ու ինքնիշխան Հայաստանի ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ, որն իր ստեղծման օրվանից վահան դարձավ՝ կռվելով ու պաշտպանելով Հայաստանն ու Արցախը:

ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ, համայն հայության անգերազանցելի հպարտությո՛ւն, Հայ ազգի մարտունակ Ոգու կենդանի վկայությո՛ւն, Հայրենիքի սի՛րտ և ազգային գենի գլխավոր զարկերա՛կ, հայրենի հողի պաշտպանության զինվորագիր երդո՛ւմ ու հաղթանակների հավատա՛մք, Հայի և Հայաստանի ո՛ւժ և զորությո՛ւն, անվտանգությո՛ւն և հուսալի թիկո՛ւնք, մեր հաղթանակների զե՛նք, դարավոր ոսոխի մշտարթուն ահ ու սարսա՛փ, Քո փորձով ու մարտունակությամբ, արծիվ զավակներիդ երդմնապահ հավատարմությամբ, մահացու օղակ ես թշնամու պարանոցին և անառիկ բերդ՝ Հայոց սահմաններին:

«Վախի բացակայությունը չէ արիությունը. այն սեփական վախին դիմակայելն է», ուրեմն, արիությո՛ւն ու անսասան նվաճումնե՛ր ՔԵԶ, սահմանապա՛հ և հայրենապա՛հ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ: 

Մենք հպարտ ենք, որ ականատեսն ու ուղեկիցն ենք Քո անցած ճանապարհի: Մենք եղել ու մնալու ենք Քո երդվյալ զինվորը՝ միշտ Քո կողքին, միշտ Քո շարքերում։

Խոնարհվում ենք Հայաստանի ու Արցախի պանթեոններում հանգչող բոլոր քաջերի հիշատակի առջև:

Հայաստանի, Արցախի ու Հայ ազգի անվտանգության ֆունդամենտը միայն ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿՆ է:

 

ՓԱ՜ՌՔ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻՆ:

ՓԱ՜ՌՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ:

ԱՍՏՎԱ՛Ծ ՊԱՀՊԱՆԻ ՀԱՅԱՍՏԱ՛ՆԸ, ԱՐՑԱ՛ԽՆ ՈՒ ՀԱ՛Յ ԱԶԳԸ։

 

Շնորհավո՛ր տոնդ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ:

 

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Առաջնորդ,

«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար,

«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,

գնդապետ` Խաչիկ Ասրյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40