Իրանի դեմ բացարձակապես չհրահրված ագրեսիան որևէ հիմք կամ արդարացում չունի. Պուտինը՝ Արաղչիին

23.06.2025 15:33
435

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանրապետության վրա հարվածները որակել է որպես չհրահրված ագրեսիա, որը որևէ հիմք կամ արդարացում չունի։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Սա Իրանի դեմ բացարձակապես չհրահրված ագրեսիա է, այն որևէ հիմք կամ արդարացում չունի», — ընդգծել է ՌԴ ղեկավարը։

Նրա խոսքով՝ Մոսկվայի դիրքորոշումը Իրանի և Իսրայելի միջև տեղի ունեցողի վերաբերյալ լավ հայտնի է, այն ձևակերպվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից։

Պուտինը հավելել է, որ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարի այցը Ռուսաստան թույլ կտա քննարկել և մտածել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների մասին։

«Մենք Իրանի հետ ունենք երկարամյա, լավ, հուսալի հարաբերություններ։ Մեր կողմից մենք ջանքեր ենք գործադրում Իրանի ժողովրդին օգնություն ցուցաբերելու համար», — նշել է Պուտինը։

Արաղչին, իր հերթին, ասել է, որ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակումների պատճառով: Թեհրանը Թել Ավիվի և Վաշինգտոնի գործողությունները համարում է անօրինական, Իսլամական Հանրապետությունն ունի ինքնապաշտպանվելու օրինական իրավունք:

Ըստ Արաղչիի՝ Ռուսաստանը և Իրանն անընդհատ խորհրդակցում են բոլոր հարցերի շուրջ, մասնավորապես՝ գլոբալ անվտանգության հարցերի շուրջ։

«Մենք նաև ցանկանում էինք շնորհակալություն հայտնել Ռուսաստանին այս գործողությունները խստորեն դատապարտելու համար: Ռուսաստանն այսօր պատմության և միջազգային իրավունքի ճիշտ կողմում է: Իրանի գերագույն առաջնորդ  և Իրանի նախագահ պարոն Փեզեշքիանը խնդրել են ինձ Ձեզ փոխանցել  լավագույն մաղթանքները», — ասել է նա:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34