Հուշաղբյուր հարգանքի եւ անմահության

10.06.2021 16:00
11151

Կապանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 7 դպրոցը 44-օրյա պատերազմում իր շրջանավարտներից անդառնալի կորուստներ ունեցավ՝ Շավարշ Մուրադյան,Գրիշա Թումանյան, Արեգ Հակոբյան: Նահատակների հիշատակը անմահացնելու համար կրթօջախի բակում տեղադրվել է հուշաղբյուր, որի բացումը տեղի ունեցավ հունիսի 10-ին: Մերօրյա պատերազմի  նահատակների հիշատակի ոգեկոչմանը մասնակցում էին մարտի դաշտում ընկածների հարազատներն ու մտերիմները, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, Արցախյան ազատամարտերի մասնակիցներ, հուշաղբյուր-քանդակի հեղինակները՝ Արթուր եւ Կարեն Սաղաթելյանները:

Կրթօջախի տնօրեն Կարինե Հովսեփյանն իր խոսքում համոզմունք հայտնեց, որ զոհված շրջանավարտների հիշատակը հավերժ կմնա դպրոցի պատերի ներսում եւ կդաստիարակի սերունդներ եւ բոլորի անունից շնորհակալություն հայտնեց Շավարշի ծնողներին՝ հուշաղբյուրի կառուցման աշխատանքները կազմակերպելու համար, իսկ հուշաղբյուրի բացման պատիվը վերապահվեց Շավարշ Մուրադյանի եղբորը՝ Ալեքսին:

Օրվա խորհրդին պատշաճող ելույթներ ունեցան դասվարներ Էռնա Մկրտչյանը, դասղեկ Լեյլի Մկրտչյանը, տնօրենի մասնագիտական կրթական աջակցության գծով տեղակալ Նարինե Բաբայանը: «Դժվար է գտնել սփոփանքի խոսքեր», - ասում էին օրվա բանախոսները, բայց եւ յուրովի ներկայացնում իրենց սաներին: «Շատ եմ ցավում, որ Շավարշի կյանքը կիսատ մնաց, ցավում եմ, որ երազանքները չիրականացան, որ այլեւս նրան չեմ հանդիպելու իմ հարազատ քաղաքի փողոցներում, չեմ լսելու նրա հարազատ ձայնը,- ասում է դասվար Էռնա Հակոբյանը, - ցավում եմ, որ Շավարշի ծնողները այդպիսի դառնություն կրեցին եւ իրենց ուսերին կրում են վշտի ծանր բեռը»: Նարինե Բաբայանն Արեգ Հակոբյանի մասին ասում է. – «Դեռ մանկուց սիրում էր իր երկիրը, հայրենասիրական երգերը, զինվորական համազգեստը: Հայրենասեր էր, կյանքով լի, ժպտադեմ ու բարի, կամեցող ու կարեկցող, հպարտ ու հզոր: Երազանքներ ուներ ու բազում նպատակներ: Ինչքան խորն էր Արեգի հոգին, այնքան մաքուր էր նրա սիրտը: Ճանաչողները փաստում են՝ նրա հետ կարող էիր ժամերով ու առանց երկմտելու խոսել, կիսվել, զրուցել ու մի կուշտ ծիծաղել (կատակասեր էր)»:

Դասղեկ Լեյլի Մկրտչյանը Գրիշա Թումանյանին բնութագրեց որպես բարի, ընկերասեր, զուսպ ու հավասարակշռված անձնավորության, ով ուներ պատասխանատվության զգացում եւ պատրաստ էր օգնել բոլորին: Ավաղ, նրա կյանքը եւս ողբերգականորեն ընդհատվեց... հուզիչ էր դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի, զոհված Արեգ Հակոբյանի դուստր Ինեսա Հակոբյանի խոսքը. «Զավակները լույս աշխարհ են գալիս իրենց ծնողների  արարքների դրոշմը ճակատին անկախ նրանից լա՞վ են, թե՞ վատ: Շնորհակալ եմ իմ հայրիկին իմ ճակատը բարձր պահելու համար: Դու նախընտրեցիր հայրենիքիդ անկախության համար պայքարելդ ու անմահանալդ, նախընտրեցիր ապրել առանց մեզ, բայց հայրենիքիդ համար: Գիտակցում եմ, որ չեմ տեսնելու քեզ, բայց դա չի նշանակում, որ դու չկաս, դու ապրում ես յուրաքանչյուրիս մեջ: Ապրելու ես միշտ, դու հսկում ես ինձ, ես դա զգում եմ,  խոստանում եմ վեհորեն պահել քո եւ զինակիցներիդ հիշատակը, լինել քեզ  արժանի զավակ: Հպարտ եմ՝ քեզ նման հայր ունենալու համար»:

«Արծիվ-30 մահապարտներ» գումարտակի փոխհրամանատար Եփրեմ Մուրադյանը, ում հրամանատարության ներքո հասցրեց կռվել Շավարշ Մուրադյանը, նրան բնութագրեց որպես հավասարակշռված մարտիկ, ներկայացրեց սեպտեմբերի 29-ի մարտը, որ վերջինը եղավ հայրենիքի զինվորի համար: Նաեւ հրապարակվեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագիրը Շավարշ Մուրադյանին հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրելու մասին:

Կրթօջախի բակում տեղի ունեցած ոգեկոչման արարողությունից հետո միջոցառումը շարունակվեց դպրոցի դահլիճում, որտեղ աշակերտները հանդես եկան գրական- երաժշտական համադրույթով: Հնչեցին ազգային-հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ, հայտարարվեց, որ այսուհետ կրթօջախի երեք դասասենյակ կրելու են երեք հերոսների անունները, ինչի առիթով դպրոցականներն ընթերցեցին երդման տեքստը եւ պարտավորվեցին շարունակել զոհվածների կիսատ գործը...

 

Վահրամ Օրբելյան

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

22.08.2026 12:02

Մենք հպարտ ենք լինել Քաջարանի կողքին և մեր ներդրումն ունենալ նրա շարունակական զարգացման ու բարեկեցության գործում․ ԶՊՄԿ

22.08.2026 10:19