«Շնորհավո´ր ծնունդդ, Սփյուռքի նախարարություն...» Սարիկ Սևադա

01.10.2019 11:44
1527

2008թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ-ում ծնունդ առավ «երիտասարդ, խոստումնալից ու ճկուն» պետական գերատեսչություն` Սփյուռքի նախարարությունը, որը միտված էր Հայաստան-Սփյուռք բազմավեկտոր գործակցության զարգացմանը: Աշխարհի շուրջ 25 երկրներում գործում են սփյուռքի նախարարություններ` ամենատարբեր անուններով, 60 երկրներում` գերատեսչություններ, որոնք զբաղվում են սփյուռքի հիմնախնդիրներով:Հայկական սփյուռքը հիմնականում առաջացել է պատմության դառը հարվածների, Հայոց ցեղասպանության հետևանքով, որի հետ տարվելիք աշխատանքները պետք է ճիշտ առաջնահերթություններով համակարգվեին: Ցավոք սրտի, վերջին ժամանակաշրջանում ականատես եղանք կնակենցաղ կարծիքների և մեկնաբանությունների` կապված հենց «նախարարություն» կարգավիճակի հետ: Ի վերջո, պետք էր ստեղծել պետական կառավարման մարմին, որը կսերտացներ հարաբերությունները Սփյուռքի հետ, կօգներ հայապահպանության և հայ ինքնության խորացմանը Սփյուռքում: Անհերքելի փաստ է, որ 2008-2018թթ. Սփյուռքի նախարարության դերը Հայաստան-Սփյուռք բազմաշերտ կապերում նշանակալից էր, արդյունավետ և ընդգրկուն. դրա մասին են վկայում մի շարք հայրենաճանաչողական, կրթական, մշակութային ծրագրեր` «Արի տուն», «Իմ Հայաստան», «Սփյուռք» ամառային դպրոց և այլն, Հայաստան-Սփյուռք համաժողովները, այցերը սփյուռքյան հայ համայնքեր, մեր հայրենակիցների խնդիրների հնարավորինս շուտափույթ լուծումներ փնտրելը: Այնուամենայնիվ, միշտ էլ հարց է առաջացել` ինչո՞ւ է ստեղծվել Սփյուռքի նախարարությունը, եթե տարբեր նախարարություններում կան համապատասխան բաժիններ, որոնք զբաղվում են այդ հարցերով: Պատասխանը շատ պարզ է՝ տարբեր նախարարություններ չունեն սփյուռքի բուն բաժիններ, այլ ունեն արտաքին հարցերի վարչություններ, որոնք սփյուռքի հետ աշխատում են նեղ ոլորտային հարցերով: Սփյուռքի նախարարության համար առաջնայինը եղել են հե՛նց սփյուռքի գործերը, Հայաստան-Սփյուռք գարծակցության զարգացումը: Միայն մնում է հուսալ, որ Սփյուռքի հետ բազմաբովանդակ կապը կմնա այնպիսին, ինչպիսին էր:

Շնորհավո´ր ծնունդդ, Սփյուռքի նախարարություն, շնորհավորում եմ նաև Սփյուռքում բնակվող շուրջ 8 միլիոն հայորդիներին և բոլոր այն հայերին, ովքեր, իսկապես, մտահոգված են աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցներին հուզող հայրենիքակենտրոն այլևայլ խնդիրներով:

iammedia.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01