Շոյգուն սկսել է անձամբ զբաղվել Ադրբեջանին սանձելու գործով․ ՌԴ-ն ինքնաթիռներ է օդ հանել

29.03.2022 11:24
5133

Ռուսաստանի Դաշնությունը սկսել է լրջորեն զբաղվել Արցախում ադրբեջանական սադրանքների կանխմամբ ու ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող տարածքներից ադրբեջանական զորքերի հետքաշմամբ: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր սկսել է անձամբ զբաղվել Ադրբեջանին սանձելու գործով: Շոյգուի վճռականությունը երևացել է Արցախում խաղաղապահների կտրուկ քայլերով և Արցախում ու Հայաստանում ռուսական զինտեխնիկայի շարժերով, գրում է hraparak-ը։
Քիչ առաջ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ռուսական ռազմական ինքնաթիռների ցուցադրական թռիչք է իրականացվել, որով Ադրբեջանին նախազգուշացում է արվել, որ խուսափի լարվածության օջախների ստեղծումից:
Վերջին օրերին Ռուսաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև տեղի ունեցած բանավեճը ցույց տվեց, որ ռուսական կողմում ընկալում են, որ Ադրբեջանն անցել է կարմիր գծերը ու սպառնում է ռուսական շահերին:
Ասում են՝ հատկապես Ադրբեջանի պաշտպանության նախարարության ծաղրական պատասխաններից ու Փառուխի հատվածում գրաված տարածքներից հետ չքաշվելու ազդակներից հետո ՌԴ պաշտպանության նախարարը ստացել է Վլադիմիր Պուտինի խիստ հանձնարարականը ադրբեջանական սադրանքները կանխելու ու նրանց զինուժը ելման դիրքեր վերադարձնելու մասին:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հավաստիացրել է հայ գործընկերներին, որ բացառվում է պատերազմն Արցախում` Ռուսաստանն ունի բավարար մեխանիզմներ ու վճռականություն կանխելու ադրբեջանական ագրեսիան:

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02