Շրջափակման պատճառով Արցախում 700-ից ավելի տնտեսավարող է դադարեցրել գործունեությունը

21.03.2023 11:57
3682

Արդեն 100 օր Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախում 782 տնտեսավարող սուբյեկտներ դադարեցրել են իրենց գործունեությունը, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ դարձել է գործազուրկ։ Շրջափակման հետևանքով նվազել են նաև Արցախի հարկային եկամուտները։

 Արցախի պետբյուջեի հարկային մուտքերի և եկամուտների վնասների չափի, գործունեությունը լրիվ կամ մասնակի դադարեցրած տնտեսվարողների ու այդ պատճառով աշխատանքից զրկված անձանց թվի, ինչպես նաև իրականացվող աջակցության ծրագրերի ընթացքի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել Արցախի պետական եկամուտների կոմիտեի կազմակերպական և եկամուտների հաշվառման վարչության պետ Մանուշ Հովհաննիսյանը։

-Ինչ ազդեցություն է ունեցել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը պետբյուջեի հարկային մուտքերի ու եկամուտների ցուցանիշների վրա:

-Ընթացիկ տարվա՝ 2023 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում Արցախի պետական բյուջե է մուտքագրվել 4 միլիարդ  23,9 միլիոն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր, որը պլանավորված 5 միլիարդ 300 մլն դրամ ցուցանիշի նկատմամբ կազմել է 75,9 տոկոս կամ պակաս 1 միլիարդ 276,1 մլն դրամով:


Հավաքագրված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թերակատարվել են 18,6 տոկոսով կամ պակաս է հավաքագրվել 922,2 մլն դրամ:

Նման նվազող ցուցանիշները պայմանավորված են այն հանգամանքով, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման պատճառով տնտեսությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ շարունակվել են հարկ վճարողների կողմից գործունեությունների լրիվ կամ մասնակի դադարեցումները, ինչն էլ իր ազդեցություն է թողել բյուջեի եկամուտների վրա։

-Որքան տնտեսվարող է լրիվ կամ մասնակի դադարեցրել գործունեությունը, հիմնականում ինչ ոլորտներից։

-Շրջափակման օրերի ընթացքում 782 տնտեսավարող սուբյեկտներ կամ ընդհանուրի 18,3 տոկոսը դադարեցրել են իրենց գործունեությունը,  ինչի հետևանքով 1170 աշխատակից դարձել են գործազուրկ, 317 տնտեսավարող սուբյեկտ կամ 7,5 տոկոսը շարունակում է գործունեությունը, բայց ստիպված ազատել են 1502 աշխատակցի, իսկ մնացած տնտեսավարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։ Դադարեցումները վերաբերվում են համարյա բոլոր ոլորտներին։

-Շրջափակման ընթացքում հարկային արտոնություններ սահմանվե՞լ են կամ նախատեսվու՞մ են։

-Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման նպատակով նախատեսված է 3 միջոցառում, որնցից 1-ինը իրականացվում է պետական եկամուտների կոմիտեի կողմից, իսկ մյուս 2-ը, որոնք վերաբերում են աշխատանք չունեցող կամ աշխատանքը կորցրած անձանց, իրականացվում են Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից։

Հաշվի առնելով, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո 3 տարի ժամկետով սահմանվել են հարկային արտոնություններ, այս փուլում առանձին արտոնությունների տրամադրման անհրաժեշտություն դեռ չկա․ մասնավորապես 2023 թվականին հարկ վճարողները դեռ ազատված են հաստատագրված և արտոնագրային վճարների վճարումից, իսկ առևտրի հարկ և ընդհանուր հարկման ռեժիմով հարկվող հարկ վճարողների համար հարկերը առաջանում են՝ ելնելով իրացման շրջանառություններից։

- Ովքեր են միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության շահառուները, ինչ չափերով են տրամադրվում աջակցության գումարները։

-Կառավարության որոշմամբ սահմանվել են տնտեսության առավելապես  տուժած 41 ոլորտ, որոնցից են  մեծածախ և մանրածախ առևտուրը, շինարարությունը, ավտոբուսներով և միկրոավտոբուսներով միջպետական ուղևորափոխադրումները, բեռնափոխադրումները, հանրային սննդի կազմակերպման գործունեությունը, հանքագործական արդյունաբերությունը և բացահանքերի շահագործումը, բացառությամբ մետաղական հանքաքարի արդյունահանման և մի շարք այլ ոլորտներ։ Նշված ոլորտներում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերին (բացառությամբ արտոնագրային վճար վճարողների) տրամադրվում է աջակցություն 136 հազար դրամի չափով, իսկ  արտոնագրային վճար վճարող անձանց` 68 հազար դրամի չափով:  Միանվագ դրամաշնորհի ծրագրով յուրաքանչյուր աշխատողի հաշվարկով տրամադրվում է առավելագույնը 136 հազար դրամի և դրա հաշվարկային մեծությունից վճարվող հարկերի ու սոցիալական վճարի չափով, իսկ 2022 թվականի նոյեմբեր և 2023 թվականի հունվար ամսվա եկամուտների մեծությունը այդ չափից պակաս լինելու դեպքում՝ եկամուտների փաստացի մեծության չափով: 

- Ինչ կարգով են փոխանցումներն իրականացվում (մասնավորապես ինչ հերթականությամբ)։

-2023 թվականի փետրվարի 21-ից սկսվել են աջակցության և դրամաշնորհի գումարների փոխանցումները տնտեսավարող սուբյեկտներին։ Փոխանցումներն իրականացվում են ըստ սպասարկող ստորաբաժանումների դիմումների ընդունման հերթականության, բացառությամբ այն տնտեսավարողների, որոնց շահառու հանդիսանալը որոշվում է ուսումնասիրության արդյունքում։

- Ընդհանուր առմամբ՝ որքան տնտեսվարող սուբյեկտի և որքան գումար է փոխանցվել։

-2023 թվականի մարտի 17-ի դրությամբ միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների շահառու  են հանդիսացել 1959 տնտեսավարող սուբյեկտներ, որոնց  փոխանցվել է 555,6 մլն դրամ:

-Ինչ փուլում է գործընթացը:

-Ի սկզբանե որոշմամբ նախատեսված էր դիմումները ընդունել մինչև 2023 թվականի փետրվարի 28-ը, բայց հաշվի առնելով, որ մի շարք տնտեսավարող սուբյեկտներ նշված ժամկետում չեն հասցրել ներկայացնել դիմումները, այդ ժամկետը որոշմամբ երկարաձգվել էր և սահմանվել մինչև սույն թվականի մարտի 15-ը ներառյալ: Այսինքն արդեն ավարտվել է դիմումների ընդունումը, սակայն գումարների տրամադրումն ընթացքում է: Մոտ 400 տնտեսվարող սուբյեկտի մասով էլ դեռևս շարունակվում է ուսումնասիրման և միանվագ դրամաշնորհի և դրամական աջակցության տրամադրման գործընթացը։

https://artsakhpress.am/

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

22.08.2026 12:02

Մենք հպարտ ենք լինել Քաջարանի կողքին և մեր ներդրումն ունենալ նրա շարունակական զարգացման ու բարեկեցության գործում․ ԶՊՄԿ

22.08.2026 10:19

ԿԽՄԿ–ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Ամատունի

21.08.2026 22:19

Այս ամբողջ ընթացքում Ձեր պահվածքը եղել է իսկական հավատավորի և հոգևոր առաջնորդի պահվածք՝ զուսպ ու վեհ․ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:37

Ձեր հոգևոր ծառայությունը, հատկապես այս օրերին, առանձնահատուկ դեր և նշանակություն ունի Հայոց Եկեղեցու միասնականության գործում․ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:35

Առանձնակի երախտագիտությամբ ենք հիշում Ձեր հետևողական և սկզբունքային ձայնը Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցում. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը՝ Վեհափառին

21.08.2026 19:31

Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է

21.08.2026 16:52

Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը չի կարող լիարժեք լինել առանց հայ գերիների ազատ արձակման․ The Washington Times

21.08.2026 16:47