Շուշիի Ղազանչեցոց տաճարում պսակադրված վերջին զույգը Հայաստանում է

02.10.2023 12:17
1017

2020 թվականի հոկտեմբերին ի հեճուկս պատերազմի Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում պսակադրվեց վերջին զույգը: Զույգի առաջնեկը՝ Սաթէնը լույս աշխարհ է եկել բլոկադային ժամանակ: Զույգն իր առաջնեկի հետ տեղահանվել է Արցախից՝ գալով Հայաստան: 
«Քեզ ինչպե՞ս ասեմ ինչ կատարվեց: Սաթէ, աղջիկս, գրեթե 10 ամիս առաջ վստահ էի, որ մեր նվիրումն ու ինքնազոհաբերումն արդյունք կունենան։ 3 տարի առաջ ես ու հայրդ առաջիններից էինք, որ վերադարձանք Արցախ(նոյեմբերի 14-ին), վստահ էինք, որ մեր վերադարձով Արցախը հայկական ենք պահելու։ Դու ծնվեցիր Արցախում, երբ թվում էր՝ ունենք երազած հայրենիք։ 9 ամիս սովի, ցրտի, տապի պայմաններում «պայքարեցինք»։ Ժամանակը չափվում էր քո ամսականներով և մեծանալուդ հետ դժվարություններն ավելի էին ծանրանում։ Մրգերից դեղձին, խաղողին էիր ծանոթ, կարտոֆիլ ու միս էիր սիրում։ Սաթէ, բայց մենք քեզ Հայրենիք էինք ուզում տալ: Ասում են՝բախտս բերել է, որ ոչինչ չես հասկանում, ժպտում ես եւ գաղթի ճամփին սովորել ես ծափ տալ։ Այո, ողբերգական ներկայացման առաջին արարն ավարտվեց և , ցավոք, մենք ենք իրական հերոսները, ծափ տուր: Բախտդ չի բերել, որովհետև գուցե չխոսես բարբառով, բախտդ չի բերել, որովհետև չճանաչեցիր հայրենիքդ՝ աշխարհի գեղեցկագույն անկյունը, չքայլեցիր իմ մանկության փողոցներով, չխաղացիր մեր տների բակերում, 9 ամսականում դու էլ դարձար գաղթական: Բախտդ միայն մի հարցում է բերել՝ Աստծո կամոք,թե պատահմամբ հայրիկդ ողջ է եւ դա այս ողբերգական պատմության միակ լուսավոր կետն է: Մենք հրաժեշտ տվինք մեր սարերին, որ աշխարհում ամենավեհն և հպարտն էին, մեզնից խլեցին մեզ ,աղջիկս: 9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ: 
Հ.Գ. սա մեր Արցախում վերջին նկարն է, մենք չունենք Արցախ, ունենք իրար»:

https://www.tert.am/

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21