Շուշիից Կիպրոս. «ադրբեջան» գործիքով Մոսկվան ու Անկարան փորձում են «փակել» Արցախի, Կիպրոսի խնդիրները

22.07.2021 15:40
1601

Վերջերս Բաքվի պատվիրակությունն առաջին անգամ այցելել է Կիպրոսի՝ Թուրքիայի օկուպացրած հատված: Պատասխանելով հարցին, թե ակնկալո՞ւմ է, որ Բաքուն կճանաչի Կիպրոսի թուրքական մասը, Էրդողանն ասել է, որ ինքը և իր եղբայր Ալիևը քննարկում են այս հարցը, և, այո, ակնկալում է:

Իրադարձությունները Կիպրոսում սկսեցին զարգանալ բռնազավթված հայկական Շուշի էրդողանի այցից եւ դրան հաջորդած Բաքվում հավատարմագրված դեսպանների Շուշի այցից հետո: Ալիեւի հրավերն ընդունած դեսպանները տհաճ իրավիճակում հայտնվեցին. պարզվեց, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները մերժել են հրավերը:

Ամենաանհարմար վիճակում հայտնվեց Բաքվում Հունաստանի դեսպանը, ով այցելել էր Շուշի: Միգուցե Աթենքը փորձում էր դրանով «ֆորա» ստանալ Կիպրոսի հարցում: Բայց այն բանից հետո, երբ Կիպրոսում Էրդողանը հայտարարեց «մեկ կղզի՝ երկու պետություն» բանաձևը, Հունաստանի այդ փորձը ի դերեւ ելավ: Այսպիսով, Էրդողանը հայտարարեց, որ Կիպրոսի հարցը փակ է:

Եվրամիության գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը անհանգստություն է հայտնել Կիպրոսի վերաբերյալ Թուրքիայի ծրագրերի կապակցությամբ: «ԵՄ-ն եւս մեկ անգամ կրկնում է՝ անհրաժեշտ է խուսափել միջազգային իրավունքի խախտմամբ միակողմանի գործողություններից և նոր սադրանքներից, որոնք կարող են մեծացնել լարվածությունը կղզում և սպառնալ Կիպրոսի խնդրի համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսմանը», – ասել է Բորելը:

Իր հերթին, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Կիպրոսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ղեկավարի հետ զրույցում հորդորել է զերծ մնալ իրավիճակի ապակայունացման քայլերից: Լավրովն ընդգծել է հավատարմությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին, որոնք նախատեսում են Կիպրոսի հունական և թուրքական համայնքների միջև ուղիղ բանակցությունների միջոցով երկգոտի եւ երկհամայնք դաշնություն ստեղծել:

Հիշվում է՝ Մոսկվան «համառորեն խորհուրդ էր տալիս» Հայաստանին ուժ չկիրառել Բաքվի զինված ներխուժումների դեմ, որոնք առ այսօր գտնվում են Հայաստանի տարածքում:

Թուրքիան 1954 թ. Մոսկվայի աջակցությամբ օկուպացրեց Կիպրոսի հյուսիսային մասը: Ներկայում լավրովյան հռչակած սիներգիայով եւ «ադրբեջան» գործիքով Մոսկվա-Անկարա տանդեմը փորձում է «փակել» Արցախի, Կիպրոսի խնդիրները:

Lragir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40