Սիլվա Համբարձումյանը խույս է տալիս, դատարանի որոշումները չեն կատարվում, իսկ իշխանությունները լռում են

30.01.2013 14:43
57783

2008թ. գործարար Սիլվա Համբարձումյանը 13500հա հող է վարձակալել Սյունիքի մարզի 12 համայնքում: Այդ համայնքներն են` Սրաշեն, Լեռնաձոր, Ներքին Հանդ, Ծավ, Շիկահող, Ճակատեն, Տաշտուն, Լիճք, Ալվանք, Նռնաձոր, Շվանիձոր, Լեռնաշեն: Հողերը վարձակալվել էին Սիլվա Համբարձումյանին պատկանող «Գ.Արշակյան», «Լուլիար», «Հանքաբուրգ» եւ «Թի էյ սի սի Արմենիա» ՍՊ ընկերությունների կողմից երկրաբանական-հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով, 1հա-ի տարեկան վարձավճարը` 4-4,5 հազար դրամով:

Սերվիտուտի պայմանագրի համաձայն Սիլվա Համբարձումյանի ընկերությունները նշված համայնքներին պետք է տարեկան վճարեին 47 մլն 746 հազար դրամ վարձավճար: Որոշ ժամանակ անց «Գ.Արշակյան» ՍՊԸ-ն այլեւս չի վճարել համայնքներին հասանելիք վարձավճարը: Եվ մի քանի համայնք` Ներքին Հանդ, Ծավ, Շիկահող, Ալվանք, Նռնաձոր, Շվանիձոր, Սրաշեն, ապառքների բռնագանձման հարցով, 2010-ի նոյեմբերին դիմել են դատարան: Ըստ դատարանի վճիռների` «Գ.Արշակյան» ՍՊԸ-ն նշված համայնքներին պետք է վճարի մոտ 28 մլն դրամ: Դատարանի վճիռների մի մասը «Գ.Արշակյան» ՍՊԸ-ն բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում: Վերջինիս 2011թ. հոկտեմբերի 19-ի եւ նոյեմբերի 11-ի վճիռներով վերաքննիչ բողոքները մերժվել են:

«Գ.Արշակյան» ՍՊԸ-ն այդքանից հետո անգամ չի վճարել հողի վարձակալության վճարը (բացի Սրաշենից): Այս ամենից հետո համայնքները դիմել են դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայություն` գումարի վճարումը հարկադրելու համար: Հարկադիրը սկսել է կատարողական վարույթ, բայց այդպես էլ գումարը չի գանձվել: Այս առիթով զրուցեցինք Սյունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանի հետ, ով մասնավորապես ասաց. «Համայնքի ղեկավարները դիմել են դատարան, հայցադիմումը բավարարվել է: Դատական գործընթացը հասել է մինչեւ վերաքննիչ, ապա վճռաբեկ դատարան, որից հետո համայնքապետարանները դիմել են ԴԱՀԿ: Հիշեցնեմ նաեւ, որ Սյունիքի մարզպետարանը եւս դատի էր տվել «Գ.Արշակյան» ՍՊԸ-ին, քանի որ մարզպետարանի ենթակայության (պահուստային ֆոնդից) հողեր եւս վարձակալվել էին նշված ընկերության կողմից»: Ըստ Ս.Ավետիսյանի` ԴԱՀԿ-ն պարզել է, որ «Գ.Արշակյան» ՍՊ անվճարունակ է, չունի ո՛չ գույք, ո՛չ դրամական միջոցներ: Իսկ քանի որ «Գ.Արշակյան»-ը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է, ապա ԴԱՀԿ-ն չի կարող այդ գումարները գանձել Սիլվա Համբարձումյանից, քանի որ վերջինս այս դեպքում հանդիսանում է միայն ներդրող: «Այժմ մենք ոչինչ անել չենք կարող, «Գ.Արշակյան» ՍՊԸ-ն անվճարունակ է եւ օրենքի ոչ լիարժեքության պատճառով է այս ամենը կատարվում: Կարծում եմ, հարցն արդեն մեր իրավասությունից դուրս է գտնվում, ավելի շատ քրեական ոլորտում է հնարավոր այն լուծել», – ասաց Սեյրան Ավետիսյանը:

Այսպիսով` Սիլվա Համբարձումյանը շարունակում է օգտվել օրենքի անկատարությունից եւ ճարպկորեն խույս տալ պատասխանատվությունից: Իսկ գուցե անկատար օրենք է մշակվել այն նպատակով, որ հայրենական էլիտան իրեն զգա այնպես, ինչպես կետը` օվկիանոսո՞ւմ:
Մի հարց էլ, որ սյունեցուն անհայտ մնաց` այդ ո՞վ է Սիլվա Համբարձումյանը, որ կարողացել է Սյունիքի մարզում մոտ 14 հազար հեկտար հող վարձակալել` չունենալով (ինչպես հիմա է պարզվում) դրա համար գումար կամ ֆինանսական երաշխավոր:

ԱՂԱՎՆԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40