Կապան․ զինվորացու տղաները մեկնեցին ծառայության

15.01.2025 14:51
2216

Հայոց բանակի շարքերի թարմացման, կամ որ միևնույն է՝ ձմեռային զորակոչի շունչը նաև մարզկենտրոն Կապան հասավ:

Հունվարի 15-ին, ավանդույթի համաձայն, ձմեռային զորակոչի առաջին հավաքին նվիրված հանրահավաք տեղի ունեցավ Գարեգին Նժդեհի հուշահամալիրում:

Աննախադեպ բազմամարդ էր հուշահամալիրը, և տարբեր էր մարդկանց հոգեվիճակը. ոմանք հուզված են, չեն թաքցնում արցունքները, ոմանք հպարտություն են ապրում, քանզի իրենց որդին այնքան է հասունացել, որ եկել է բանակ ճանապարհելու ժամանակը: Ռուբեն և Գրետա Դավթյան ամուսինները բանակ են ճանապարհում իրենց երրորդ թոռանը: Այն համոզմունքն ունեն, որ տղա զավակն անպատճառ պիտի ծառայի, և Հայաստան աշխարհին խաղաղություն, զինակոչիկներին՝ անփորձանք ծառայություն մաղթեցին:

Օրվա խորհրդին պատշաճող օրհնանքի խոսքեր հնչեցրին Վահանավանքի հոգևոր հովիվ տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը և Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը:

Հնչեցին նաև ողջերթի, բարեմաղթանքի խոսքեր, ելույթներով հանդես եկան Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Քաջարանի համայնքապետի առաջին տեղակալ Զոհրապ Առաքելյանը, ԵԿՄ Կապանի տարածքային բաժանմունքի հրամանատարի տեղակալ Վարդան Ստեփանյանը, Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Վահրամ Հարությունյանը: Նրանք հայրենիքի ապագա պաշտպաններին հորդորեցին արժանավայել ծառայել երկրին, անթերի կատարել մարտական առաջադրանքները, հանդուրժողական և ներողամիտ լինել զինակից ընկերների հանդեպ:

Հանրահավաքն ավարտվեց Կապանի մշակույթի կենտրոնի երգչուհիների՝ հայրենասիրական երգերի կատարումներով:

Օրհնանքի, բարեմաղթանքի խոսքերի ներքո 49 զինակոչիկ՝ Կապանի և Քաջարանի համայնքներից, մեկնեցին հանրապետական հավաքակայան՝ փոխարինելու զինծառայությունն ավարտող իրենց ավագ ընկերներին:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40