Իշխանափոխության կլինի հասնել, բայց ոչ փողոցում. Հայկ Մարությանը ներկայացրեց իր ծրագիրը

27.09.2023 20:26
793

Երևանի քաղաքապետի թեկնածուի խոսքով` ընդդիմադիր երեք ուժերից երկուսը համաձայնել են համագործակցել իր հետ` որոշակի պայմաններով, դա բավարար կլինի քաղաքապետ ընտրելու և մայրաքաղաքում իշխանափոխության հասնելու համար։ Բայց կա նաև երկրորդ տարբերակ։

Հայաստանում ընտրությունների միջոցով հնարավոր է հասնել իշխանափոխության, եթե ընդդիմադիր ուժերը համախմբվեն ու օգնեն իրար, որպեսզի իշխանությունը չվերարտադրվի։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս հայտարարությունն արեց Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։

Նրա խոսքով` այսօր Երևանում տեղի ունեցող անհնազանդության ակցիաները շատ բնական պրոցես են, մարդիկ դուրս են գալիս փողոց, որպեսզի հարցերի պատասխաններ ստանան, բայց ինքը չի միանում, քանի որ կարծում է, որ երկրում իշխանափոխություն պետք է լինի բացառապես ընտրությունների միջոցով։

Հոկտեմբերի 10–ին պետք է կայանա Երևանի ավագանու անդրանիկ նիստը, և Մարությանը ընդդիմադիր ուժերին («Մայր Հայաստան» դաշինք, «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցությունները) կոչ արեց իրար հետ համագործակցել ոչ դաշինքի տեսքով։

Քանի որ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է կոալիցիա կազմել, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը, Մարությանը նշեց, որ, ըստ օրենքի, դա հնարավոր չէ փաստաթղթով ամրագրել, քանի որ մրցույթային կարգով է դա որոշվում։ Փոխարենը Մարությանն առաջարկեց քննիչ հանձնաժողով ստեղծել ու զբաղվել այդ վերահսկողությամբ։

«Օրենքը թույլ է տալիս ավագանիում ստեղծել ժամանակավոր քննիչ հանձնաժողով, կարող եք այն ղեկավարել, ստուգել բոլորին, առաջինը` ինձ, իմ երեք տարվա գործունեությունը, հետո միայն անցնել մյուսներին»,- ասաց Մարությանը։

Նշենք, որ եթե այս պայմաններում նշված երեք ընդդիմադիր ուժերը միավորեն մանդատները, ապա 65 մանդատից կստանան 33 ձայն, այսինքն՝ կդառնան մեծամասնություն։ Մարությանը հորդորեց իր հետ չհամաձայնելու դեպքում ուղղակի բոյկոտել նիստն ու գնալ նոր ընտրությունների։

armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40