Սիմոնյան Ռաֆիկ. նահատակ կամավորականը

10.01.2022 17:33
1938

Սիմոնյան Ռաֆիկ Սարոյի. ծնվել է 1994թ. նոյեմբերի 28-ին  Սիսիանի շրջանի Սպանդարյան գյուղում: Սովորել է Մասիս քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցում, Օլիմպիական հավաքականի մարզական քոլեջում:

2012 թ. ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ:

2013թ. զորակոչվել է բանակ, ծառայել Երեւանի հատուկ նշանակության զորքերում:

Զորացրվելուց հետո աշխատել է տարբեր վայրերում:

Ամուրի էր:

Ռաֆիկը փոքր տարիքից էր հայտնի ֆիզիկական ուժով ու ճարպկությամբ: Ընկերներն ակնածանքով են պատմում հերոսացած Ռաֆիկի մասին. «Ռաֆին բնութագրող ամենադիպուկ բառը պատվախնդրությունն է: Հպարտ էր, ուժեղ, հայ տղայի լավագույն հատկանիշներով օժտված: Միեւնույն ժամանակ իր լեռնեցու ծագումը ցույց տվող միամտություն ուներ: Նրան շատ-շատ էին սիրում, այսինքն շատ-շատ են սիրում: Թեեւ զինվորական չէր, բայց հատուկ նշանակության զորքերում անցկացրած ծառայությունը նրա վրա մեծ ազդեցություն էր թողել. վարժ տիրապետում էր բոլոր զենքերին, անգիր գիտեր զենքերի տեխնիկական բնութագրերը, ճկուն էր եւ շատ ուժեղ: Մենք հրաշք ընկեր ենք կորցրել, նրա նման տղաները պիտի երեխաներ ունենային՝ շատ երեխաներ, ավա՜ղ, չհասցրեց...»:

 Մայրը որդու մասին մեզ պատմում է արցունքախեղդ ձայնով. «Միակ որդիս էր, մի աղջիկ էլ ունեմ, ամուսնացած է, երեխաներ ունի: Ռաֆոս հրաշալի որդի էր, հրաշալի ընկեր, եղբայր ու քեռի: Սեպտեմբերի 27-ին կամավորագրվել է: Մեզ չէր ասել, որ Արցախ է գնացել: Մի օր զանգահարեցի իրեն, խնդրեց՝ չզանգեմ, որովհետեւ վտանգավոր է, կասկածեցի, որ Սիսիանում չէ, խոստովանեց:

 Որդիս ամբողջ պատերազմն անցել է, եղել է Արցախի գրեթե բոլոր մասերում: Ես չեմ կարողանում լսել նրա պատերազմական օրերի պատմությունները, այդ պատճառով էլ ինձ չեն պատմում, միայն ձեռքս սեղմելիս միաբերան կրկնում են՝ իսկակակն հերոս ես ծնել, հպարտ եղիր:

Որդիս միայն ֆիզիկապես է բացակայում, նա ամեն օր ինձ հետ է: Աստված ինձ գերբնական ուժ է տալիս, որ դիմանամ ու վառ պահեմ նրա հիշատակը: Բոլորս ենք հիշում նրան. թոռներս տուն մտնելիս առաջինը նրան են բարեւում:

Երկու օր, ընդամենը երկու օր էր մնում, որ պատերազմն ավարտվեր: Եթե երկու օր էլ դիմանար, բայց եղավ ահավորը՝ որդիս նահատակվեց»:

Ռաֆիկ Սիմոնյանը զոհվել է 2020 թ. նոյեմբերի 7-ին Շուշիի ՆՆգի գյուղում: Հուղարկավորվել է Մասիսի գերեզմանատանը՝ 2020թ. նոյեմբերի 9-ին:

Պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով՝ հետմահու:

Տիգրանուհի Բադալյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40