ՍԻՍԱԿԱՆ ԳՈՒՆԴԸ 25 ՏԱՐԵԿԱՆ Է

04.03.2019 11:46
2209

Փառահեղ պատմություն ունի Սիսական գունդը՝ պատերազմ, բանակաշինության դժվարին ճանապարհ: Ճանապարհ, որն անցնելով կոփվեց ու դարձավ ՀՀ ԶՈՒ լավագույն գնդերից մեկը, եթե ոչ՝ լավագույնը։ 1988 թ.-ի օգոստոսին կազմավորվեց Սիսիանի ինքնապաշտպանական կամավորական ջոկատը, որի շարքերն օր-օրի համալրեցին տասնյակ հայորդիներ՝ պատրաստ պաշտպանելու հայրենիքի սահմանները։ Այդ ջոկատի հիման վրա 1990 թ.-ի մայիսին կազմավորվեց Սիսիանի երկրապահ կամավորական ջոկատը։ 1990թ.-ի սեպտեմբերի 20-ին կազմավորվեց ՀՀ ՆԳ հատուկ գնդի Սիսական վաշտը։ 1990 թ.-ի հոկտեմբերի 1-ին՝ Սիսիանի պահակա-պարեկային ծառայությունը։ 1992 թ.-ի հունվարի 30-ին՝ ՀՀ սահմանապահ զորքերի թիվ 1 սահմանապահ ջոկատի Սիսիանի սահմանապահ պարետատունը։ 1992 թ.-ի օգոստոսի 25-ին ՀՀ ՊՆ հրամանով կազմավորվեց Սիսական 142-րդ պայմանագրային գումարտակը։ 1993թ.-ի մարտի 1-ին կազմավորվեցին 2-րդ ԱՄՀ բրիգադի 5-րդ և 7-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակները։ Վերը նշված ստորաբաժանումների բազայի հիման վրա 1994 թ.-ի մարտի 4-ին ՀՀ ՊՆ թիվ 570 հրամանով կազմավորվեց Սիսիանի N զորամասը։ 1994 թվականի սեպտեմերի 21-ին Սիսական գնդին հանձնվեց մարտական դրոշ։ Գունդը կազմված է մոտոհրաձգային և հրաձգային գումարտակներից, հրետանային և առանձի ստորաբաժանումներից։ Այն ներառված է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի կազմում։ Գնդի առաջին հրամանատարն է եղել Մարտական խաչ 2–րդ աստիճանի շքանշանի ասպետ Հովիկ Բաղդասարի Ազոյանը, նրան հաջորդել են զինվորական բարձր գիտելիքներով օժտված, ակնածանքի արժանի սպաներ Ալբերտ Քարամյանը, Անդրանիկ Փիլոյանը, Տիգրան Փարվանյանը, Արթուր Սարգսյանը, Ալեքսանդր Ցականյանը, Սմբատ Գրիգորյանը, այժմ գունդը ղեկավարում է գնդապետ Հրաչյա Օհանյանը։ Սիսական գնդի կայացման գործում մեծ է նաև Աշոտ Մինասյանի և տասնյակ հերոսների ավանդը։ Մարտական արժանավոր ուղի անցած Սիսական գունդը տարիների ընթացքում չի թուլացրել իր հեղինակությունը, այլ ամրապնդվելով ու կոփվելով դարձել է մեզանից յուրաքանչյուրի պարծանքը, խաղաղ ներկայի ու պաշտպանված ապագայի երաշխավորը:


Sisian-info

 

 

 

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել

03.08.2026 11:11

Диалог с будущим: в Русском центре Капана состоялся разговор о современных технологиях

03.08.2026 11:06