«Եռաբլուրում» ՔՊ-ական պատգամավորների ու զինծառայողների ծնողների միջև քաշքշուկ է սկսվել (լուսանկարներ)

21.09.2023 12:45
732

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ամբողջ գիշեր անցկացրել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որպեսզի առավոտյան թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու իշխանության ներկայացուցիչներին մուտք գործել «Եռաբլուր»:

Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Օրը փոխվելուն պես այստեղ ենք եղել։ Մենք հայտարարություն էինք տեղադրել «Որդիների կանչ» ՀԿ-ի էջում, որ լուսաբացը դիմավորելու ենք այստեղ ու թույլ չենք տալու, որ այս սրիկաները, ապիկարները ոտք դնեն այստեղ, որովհետև իրենք դրա իրավունքը չունեն։ Իրենք այստեղի իմաստը չեն հասկանում, ձևական գան, որ ի՞նչ»:

Հարցին՝ կարծում է արդյոք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի այսօր «Եռաբլուր», զոհվածի ծնողը պատասխանեց․ «Կարծում եմ՝ չի գա։ Հաշվի առնելով՝ ով է ինքը, իր վախկոտության աստիճանը, կարծում եմ՝ չի գա»։

Ավելի ուշ համացանցում տեսանյութ հրապարակվեց, որում երևում է, որ ՔՊ-ական պատգամավորներից ոմանք այցելել են «Եռաբլուր», որտեղ էլ ընդհարում է տեղի ունեցել զոհվածների ծնողների հետ։ Հրապարակված կադրերում, մասնավորապես, երևում է, որ «Եռաբլուր» են այցելել Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը, սակայն իրավիճակը լարվել է և նրանց ու ներկաների միջև քաշքշուկ ու բախում է սկսվել, ինչից հետո միջամտել են ոստիկանները։

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

https://www.tert.am/

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22