«Սիսական ՀԷԿ-1» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ

30.03.2018 15:37
1431

«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Սիսական ՀԷԿ-1» փոքր ՀԷԿ: «Սիսական ՀԷԿ-1» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Սառնակունք համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Դալի (Ծղուկ) գետի վրա, որի երկարությունը 20 կմ է: «Սիսական ՀԷԿ-1» ՓՀԷԿ-ը շահագործում է «Լորագետ ՀԷԿ» ՍՊԸ-ն: ՓՀԷԿ-ի տնօրինությունը թույլ չտվեց փորձագիտական խմբին մուտք գործել ՓՀԷԿ-ի տարածք, այդ պատճառով դիտարկումներն արվել են հեռվից:

Ներկայացնում ենք փորձագիտական խմբի դիտարկումների արդյունքները, ինչպես նաեւ ՓՀԷԿ-ի վերաբերյալ առկա պաշտոնական տվյալները:

  • ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումն ըստ նախագծի՝ 84 մ է, հաշվարկային ճնշումն ըստ ՀԾԿՀ-ի եւ նախագծի՝ 75 մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքն ըստ ՀԾԿՀ-ի եւ նախագծի՝ 1.5 մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունն ըստ ՀԾԿՀ-ի եւ նախագծի, 853կՎտ է: ՀԾԿՀ-ի 2017թ. ապրիլի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 2.31 մլն.կՎտ.ժամ է: Հաշվարկային արտադրությունն ըստ նախագծի՝ 3.163 մլն. Կվտ.ժ է: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 07.04.2010-07.04.2025թթ. է, ջրօգտագործման թույլտվության ժամկետը (ՋԹ)` 16.12.2014-16.12.2024թթ.:
  •  Ըստ ՋԹ-ի` գետից ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատներն են՝ x=45051՚11.6՚՚, y=39041՚20.6՚՚՚, վերին բիեֆի նիշը, ըստ ՋԹ-ի՝ H=2174.0 մ է, ըստ ՀԾԿՀ-ի` 2140մ է: Ջրահեռացման կոորդինատներն են` x=45050՚42.0՚՚, y=39040՚09.1՚՚, ներքին բիեֆի նիշը` ըստ ՋԹ-ի՝ H=2084.0մ է, ըստ ՀԾԿՀ-ի` 2045մ է:
  •  Նախագծով նախատեսված է բետոնե ջրթափ պատվարով ջրընդունիչ:
  •  Ձկնանցարանը ֆունկցիոնալ նշանակություն չուներ:
  • Նախագծով եւ ՋԹ-ով նախատեսված է ձկնապաշտպան կառույց:
  • Դալի գետում ՀՀ կարմիր գրքում գրանցված ձկնատեսակներ չեն դիտարկվել:
  • Ըստ ՀԾԿՀ-ի եւ նախագծի տվյալների՝ ՓՀԷԿ-ի խողովակաշարի երկարությունը 2196մ է, իսկ տրամագիծը՝ 1մ է:
  •  Դալի գետի վրա կառուցված «Սիսական», «Սիսական ՀԷԿ-1», «Դալի» ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (12511մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 62.55 %-ը: «Սիսական», «Սիսական ՀԷԿ -1» եւ «Դալի» ՓՀԷԿ-երը կասկադային են:
  • «Սիսական ՀԷԿ-1» ՓՀԷԿ-ը, ըստ ՋԹ-ի՝ տարվա բոլոր ամիսների ընթացքում կարող է իրականացնել ջրառ` գետում ապահովելով 0.04մ3/վ բնապահպանական թողք:
  •  «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` ՓՀԷԿ-ը 2016թ. աշխատել է 11 ամիս` բացառությամբ օգոստոսի եւ արտադրել 2,306,158 կՎտ/ժ էլեկտրաէներգիա:
  •  Ըստ նախագծի` ՓՀԷԿ-ում նախատեսված է 3 հիդրոագրեգատ:
  •  Նախագծով նախատեսված է կանաչապատում:
  • Նախագծով նախատեսված է ռեկուլտիվացիա, շինարարական աղբի, կենցաղային թափոնների եւ կենցաղային կեղտաջրերի հեռացման վայրերով ապահովում:
  •  Առկա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն:

Առաջարկություններ

- Վերակառուցել գետի վրա կառուցված ջրընդունիչը` կառուցելով նորմատիվներին համապատասխան ձկնանցարան, որը կունենա ֆունկցիոնալ նշանակություն եւ անկախ ՓՀԷԿ-ի ջրառից եւ ջրօգտագործման ռեժիմից կապահովի նորմալ աշխատանք եւ բավարար պայմաններ` բնապահպանական եքի առաջնահերթ անցկացման եւ ձկների հուսալի տեղաշարժի համար:

- Քանի որ «Սիսական-1» ՓՀԷԿ-ը չի ապահովում նախագծային հզորությունը, առաջարկվում է վերանայել ՓՀԷԿ-ի ջրատնտեսական հաշվարկները: Շրջակա տարածքների բնական միջավայրի եւ գետային էկոհամակարգի կենսաբազմազանության պահպանման նպատակով առաջարկվում է ավելացնել բնապահպանական ելքի սահմանված`40լ/վրկ չափաքանակը, քանի որ որ նույն գետի վրա կառուցված «Դալի» ՓՀԷԿ-ի օգտագործվող գետահատվածի համար, որն ունի նույն ջրային ռեժիմը, բնապահպանական ելքը սահմանված է 80 լ/վրկ (նույն գետահատվածում կառուցված «Սիսական» ՓՀԷԿ-ի բնապահպանական թողքը սահմանված է 20լ/վրկ): Պետք է փաստել, որ դիտարկման պահին գետի հունը ցամաքած էր, կամ շատ քիչ ջուր էր հոսում:

- Ջրընդունիչ հանգույցում տեղադրել ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան մարմնի կողմից կնքված ավտոմատ կառավարման եւ ջրաչափիչ սարքավորումներ, որոնց միջոցով կապահովվի տվյալների առցանց հաղորդումը, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ջրաքանակի եւ բնապահպանական ելքի կարգավորումը եւ վերահսկումը:

ecolur.org

29 մարտի 2018թ.

Հունիսի 7-ին փրկենք Գորիսի՝ աճուրդի հանված արժանապատվությունը

04.06.2026 12:35

Արա Պապյան. «Պիտի ամեն ինչ անենք, որ Թուրքիան չգա Հայաստան։ Եթե ռուսներից նեղանում ենք, որ իր պարտականությունները չի կատարում, Թուրքիան բացարձակ հակահայկական պարտավորություններ ունի»

04.06.2026 12:05

Ստորագրվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը (տեսանյութ)

04.06.2026 11:34

Ամառային զորակոչը Հայաստանում կմեկնարկի հունիսի 29–ին ու կավարտվի օգոստոսի 15–ին

04.06.2026 11:08

Արևմուտքին անհրաժեշտ են Հայաստանի հազվագյուտ հողային ռեսուրսները. Զախարովա

04.06.2026 11:06

«Շարունակում ենք արցախցիներից ընդունել դիմումներ՝ ՄԻԵԴ ներկայացնելու համար». Արտակ Բեգլարյան

04.06.2026 10:56

Հարցազրույց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի հետ

04.06.2026 10:44

Կասեցնե՜նք դպրոցների փակման գործընթացը. Արամ Մանուկյան

03.06.2026 23:12

Թոշակները կրկնապատկվելու են, ձեր ապահովված կյանքը իմ պարտականությունն է. Ռոբերտ Քոչարյան

03.06.2026 23:02

Ծանր վիճակ է, ինքնություն ենք կորցնում. Սամվել Կարապետյան

03.06.2026 22:41

Ճակատագրական ընտրության առաջ ենք՝ կա՛մ պաշտպանում ենք մեր ինքնությունը, կա՛մ կորցնում ենք. Արամ Վարդևանյան

03.06.2026 22:14

Հայաստանի քաղաքացիները պետք է փրկեն իրենց երկիրը ընտրություններում. Զախարովա

03.06.2026 22:05