«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը չի մասնակցել ԵԿՄ համագումարին

09.04.2019 12:30
1797

Արցախյան հերոսամարտում եւ 2016-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ մարտական փառապանծ ուղի անցած «Սիսական» ջոկատի ներկայացուցիչները, այդ թվում՝ հրամանատար Աշոտ Մինասյանը,  հրաժարվել են մասնակցել ԵԿՄ՝ ապրիլի 7-ին կայացած համագումարին:

- Արաբոյի Մանվելը եւ Մալաթիայի Սուրիկն ինձ հրավիրել էին համագումարին, բայց գերադասեցի չմասնակցել՝ նրանց ներկայացնելով մեր դիրքորոշման շարժառիթները, - «Սյունյաց երկրի» լրագրողի հետ զրույցում ասաց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, նույն ինքը՝ Աշոտ Երկաթը: 

Ազատամարտիկների սիսիանյան փաղանգը, դեռեւս Մանվել Գրիգորյանի օրերից, հիմնականում բաժանված է երկու մասի:

Կա ԵԿՄ մասնաճյուղ, որի ղեկավարն Արայիկ Վարդանյանն է: Բայց ազատամարտիկների մեծ մասը միավորված է Աշոտ Մինասյանի գլխավորած «Խաչակիր» մշակութային, հայրենասիրական, հասարակական կազմակերպության շուրջը:

Սիսիանցի ազատամարտիկների այդ թեւը ժամանակին հրաժարվել է գործակցել նաեւ Մանվել Գրիգորյանի գլխավորված ԵԿՄ-ի հետ:

Անգամ 2016-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ «Սիսական» ջոկատը հրաժարվեց կանգնել Մանվել Գրիգորյանի դրոշի ներքո եւ առաջնագիծ գնաց սեփական նախաձեռնությամբ ու մենակ՝ այնտեղ կատարելով Արցախի պաշտպանության բանակի հրամանատարության առաջադրանքը:

Եվ, այդուհանդերձ, ինչո՞ւ է Աշոտ Մինասյանի գլխավորած «Սիսական» ջոկատը հրաժարվում մտնել ԵԿՄ կազմի մեջ:

Ահա եւ հրամանատար Աշոտ Մինասյանի պարզաբանումը՝ «Մանվել Գրիգորյանի գլխավորած ԵԿՄ-ի գործելակերպի հետ մենք համաձայն չենք եղել տարիներ շարունակ, ինչի համար էլ չենք միացել այդ կառույցին, բայց…Մանվելից հետո էլ ԵԿՄ-ում, կարծեք, էական, սկզբունքային փոփոխություններ չեն եղել, ինչն ակնհայտորեն երեւաց համագումարի ընթացքում: Այն կորիզը, որ Մանվելի հետ էր, հիմա էլ նորերի հետ է…Թող շարունակեն այդպես գործել: Սակայն մենք չենք կարող միանալ այդ կառույցին եւ կշարունակենք գործել այնպես, ինչպես տարիներ շարունակ: Հարկ եղած դեպքում էլ, ինչպես Արցախյան պատերազմի բոլոր փուլերում, առաջինը կհասնենք առաջնագիծ եւ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարության առաջադրանքը կկատարենք: Ի վերջո կարեւորը կառույցի արտաքին ձեւը չէ, արարողությունները չեն, այլ՝ բովանդակությունը: Իսկ բովանդակությունը կամ առաքելությունը մեկն է՝ անհրաժեշտության դեպքում կանգնել սահմանը պահող մեր երեխաների կողքին եւ ապահովել Արցախի ու Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, ինչին պատրաստ ենք»:

«Սյունյաց երկիր»

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40