«Սիսական» փառապանծ ջոկատը նորանոր սխրանքներ է գործում

25.10.2020 13:09
13546

Ադրբեջանա-թուրքական-ահաբեկչական դաշինքի սանձազերծած պատերազմի երկրորդ օրը՝ 2020 թ. սեպտեմբերի 28-ին, Արցախ մեկնեց «Սիսական» ջոկատը՝ հրամանատարությամբ լեգենդար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ):

Դրանից մեկ օր անց «Սիսական» ջոկատը Պաշտպանության բանակի հրամանատարության հանձնարարությամբ ռազմաճակատի հարավ-արեւելյան թեւում դիրքեր է զբաղեցրել:

Քանիցս ջոկատը հայտնվել է մարտական գործողությունների խառնարանում եւ դրսեւորել հերոսական վարք:

Ցավոք ջոկատը  չորս զոհ է տվել՝ Գարիկ Մուրադյան, Արթուր Գալստյան, Ներսես Մովսեսյան, Արտակ Մարգարյան. ավելի ուշ անուն առ անուն կանդրադառնանք այդ նահատակներից յուրաքանչյուրի սխրանքին:

Երեք օր առաջ հույժ կարեւոր մի քանի հարցով Սիսիան վերադարձած Աշոտ Մինասյանն այսօր կրկին մեկնում էր ճակատ. շտապում էր, տղերքը սպասում են…

Մի քանի րոպե տեւած հանդիպման ընթացքում հրամանատար Աշոտ Մինասյանը հավաստեց գլխավորը՝ ջոկատի տրամադրությունը մարտական է եւ պատրաստ է մինչեւ վերջ պաշտպանելու իրեն վստահված դիրքերի անձեռնմխելիությունը…

Ի դեպ, հրամանատրի հետ էր Արցախյան առաջին պատերազմի մեծահամբավ հրամանատարներից մեկի՝ երջանկահիշատակ Հովիկ Ազոյանի որդին՝ Բաղդասարը, ով «Սիսական» ջոկատում էր նաեւ 2016 թվականի ապրիլյան օրերին:

Մենք վերստին աղոթում ենք «Սիսական» ջոկատի բոլոր անդամների եւ նրանց աննկուն հրամանատար Աշոտ Մինասյանի համար՝ ջոկատին մաղթելով հաղթական վերադարձ:

Նաեւ շուտափույթ ապաքինում եւ առողջություն ենք մաղթում ջոկատի վիրավոր մարտիկներին...

Սամվել Ալեքսանյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40