Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանի շնորհավորական ուղերձը՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

08.03.2024 11:44
860

Սիրելի՛ մայրեր, քույրեր, տատիկներ, թանկագի’ն կանայք և դուստեր,

Մարտի 8-ը որպես Կանանց միջազգային օր տոնելու ավանդույթը գալիս է հին ժամանակներից և իր մեջ ներառում տարատեսակ նախապատմություններ։

Այնուամենայնիվ այս օրն արդեն բազմաթիվ տարիներ է Հայաստանում տոնվում է որպես իգական սեռի ներկայացուցիչներին մեծարելու և արժևորելու օր:

Տոնի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիդ:

Ուզում եմ, որ հայ կնոջ դերը մշտապես կարևորվի, քանզի այն անսահման սեր և ջերմություն է տալիս ընտանիքին՝ դարձնելով ընտանիքն ավելի երջանիկ:

Հենց Ձեր շնորհիվ մենք ունենք ուժեղ, հայրենասեր, խոստումնալից և խելացի սերունդ:

Մաղթում եմ, որ առողջ լինեք, լիարժեք, վայելեք ձեր կողակիցների սերը, հարգանքն ու գնահատանքը:

Թող որ ժպիտը մշտապես շողա ձեր դեմքին՝ ավետելով և տարածելով երջանկություն:

Հատուկ խոնարհվում եմ որդեկորույս մայրերի առջև՝ մաղթում ուժ ու համբերություն։

Իգական սեռի սիրելի’ ներկայացուցիչներ,

Բոլորիդ երկար տարիների առողջ, բովանդակալից ու խաղաղ կյանք եմ մաղթում՝ ողողված բարությամբ, ջերմությամբ ու սիրով։

Սիսիանի համայնքապետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40