Լուծվեց Կապան քաղաքի եւս մի խնդիր

23.06.2016 12:24
2934

Անցյալ տարվա նոյեմբերից «Ստեգոռ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շինարարները (տնօրեն՝ Վասակ Ստեփանյան) սկսել էին Կապան-Քաջարան մայրուղու վրա գտնվող Ձորք թաղամասին կապող կամրջի վերակառուցման աշխատանքները: Ձմռան ամիսներին աշխատանքները դանդաղել էին, մարտից նորոգումն ու վերակառուցումը նորմալ հունի մեջ մտան: Անցած դարի 80-ականներին շահագործման հանձնված կամուրջը մեկ անգամ էր մասնակիորեն նորոգվել, վերջին տարիներին անմխիթար վիճակում էր. կամրջի ողջ մետաղական կառուցվածքը տատանվում էր, աստիճանաշարը, քայքայվել-ջարդվել էր, երեկոյան եւ գիշերային ժամերին կամրջով անցնելը լուրջ վտանգ էր պարունակում:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության հովանավորությամբ այժմ կամուրջն իր նախաստեղծ տեսքն ունի, ամբողջապես տեղադրվել են բազալտե աստիճանավանդակներ, անցկացվել է փողոցային լուսավորություն, նորոգվել են դեպի Ձորք թաղամաս տանող երկկողմանի աստիճանները:

Հունիսի 22-ին կամրջի մոտ էին հավաքվել Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության վարչական տնօրեն Վահե Հակոբյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, կամրջի շինարարությունն իրականացրած անձինք, թաղամասի բնակիչներ: Վահե Հակոբյանն իր խոսքում նշեց, որ թեպետ համաշխարհային շուկայում ընկնում են մետաղների գները, ինչը բացասաբար է անդրադառնում կոմբինատի ֆինանսատնտեսական գործունեության վրա, ձեռնարկությունը շարունակում է իր որդեգրած սոցիալական քաղաքականությունը ոչ միայն մարզում, այլեւ հանրապետությունում, եւ հավելեց. «հետագայում էլ ամեն ինչ կանենք, ինչ մեզնից է կախված»: Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, N13 միջնակարգ դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանը (դպրոցի հարեւանությամբ է գտնվում կամուրջը), թաղամասի բնակիչները գոհունակություն հայտնեցին արվածի համար եւ մասնավորապես այն միտքը հայտնեցին, որ որքան անհրաժեշտ էր կամուրջը վերանորոգել-վերակառուցելը, այնքան կարեւոր է եղածը պահպանելը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ   

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24