ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՓՐԿԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

04.09.2025 15:59
693

ՆԳՆ փրկարար ծառայության հարգելի՛ աշխատակիցներ, հարգարժան վետերաններ․

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Փրկարարի մասնագիտական օրվա կապակցությամբ։

ՆԳՆ փրկարար ծառայությունում աշխատող, բարձր որակավորում ունեցող մասնագետների, իրենց ոլորտի իսկական նվիրյալների շնորհիվ է, որ դժվարին և կյանքին սպառնացող պայմաններում, օրվա կամ գիշերվա ցանկացած ժամին, ցրտին և շոգին, քամուն և հորդ անձրևին, աշխատանքային և տոնական օրերին, մարդածին և բնական աղետների պատճառով փրկվում են բազմաթիվ կյանքեր, հաղթահարվում անելանելի իրավիճակներ, ինչի կապակցությամբ իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում։

Ձեր անձնվեր, բարեխիղճ, սրտացավ, պատասխանատու և նվիրված աշխատանքի շնորհիվ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին սեփական երկրում կարողանում է անվտանգ պայմաններում հանգիստ ապրել, ստեղծագործել և արարել։

Սիրելի՛ փրկարարներ, ձեզ մաղթում եմ առողջություն, տոկունություն, առավելագույն պատասխանատվություն՝ ի նպաստ խաղաղության և անվտանգության, ցանկանում ուժ, առողջություն և մարտական ոգի։ Ի վերջո, դրանք են ձեր աշխատանքի հաջողության լավագույն գրավականները։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34