Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի եւ աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ

01.05.2025 11:21
651

Սիրելի՛ հայրենակիցներ․

Մայիսի 1֊ը Աշխատանքի և Աշխատավորների համերաշխության միջազգային օրն է։

Տոնի առիթով սրտանց շնորհավորում եմ տարբեր ոլորտներում իրենց աշխատանքը նվիրումով և բարեխղճորեն կատարող բոլոր աշխատակիցներին։

Հայ ժողովուրդը դեռևս դարերի խորքից առանձնացել է իր յուրահատուկ աշխատասիրությամբ, «քարից հաց քամելու» բացառիկ ունակությամբ, որն օրինակելի ու դրվատելի է եղել ամբողջ աշխարհի համար։

Այսօր էլ մեր բարձր գիտակցումը մեզ ստիպում է մնալ այն համոզմունքին, որ բնակավայրի, համայնքի, մարզի և վերջապես երկրի ու պետության շենացումն ու բարգավաճումը բարեխիղճ ու սրտացավ աշխատուժով է պայմանավորված։

Սիրելի' աշխատավորներ.

Կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ՝ մաղթելով անսպառ ուժ ու եռանդ, խաղաղ ու ստեղծագործ արարում՝ ի նպաստ ընտանիքի բարօրության ու մեր երկրի զարգացման:

Hovsep Arakelyan / Հովսեփ Առաքելյան

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01