Համայնքների խոշորացման ծրագիրը ժամանակավորապես առկախվել է

19.09.2018 17:06
1254

Հայաստանում համայնքների խոշորացման ծրագիրը ժամանակավորապես՝ մինչև խորհրդարանական ընտրությունների ավարտը, առկախվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարածքային կառավարման և զարգացման ոլորտի ընթացիկ և նախատեսվող ծրագրերին նվիրված մամուլի ասուլիսում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Դրական գնահատելով խոշորացման ծրագիրը՝ նախարարը նշեց, որ դա համայնքներին հնարավորություն է ընձեռում ավելի շատ ֆինանսական միջոցներ գեներացնել: «Հանրապետությունում կան փոքր և միջին համայնքներ, որոնք հնարավորություն չեն ունեցել իրենց միջոցներով անգամ փոքրիկ խնդիր լուծել համայնքներում: Ես խոշորացմանը վերաբերվում եմ դրական, բայց շփվելով բնակիչների հետ՝ կարող եմ արձանագրել, որ դրա դրական կողմերի մասին բնակչությանը պատշաճ չի զեկուցվել, և, հետևաբար, Հայաստանում  չեն կարող այնպիսի խոշորացումներ լինել, որոք չեն բխում համայնքի շահերից կամ համայնքում ապրող բնակիչների ցանկությունից»,-ասաց նախարար Պապիկյանը:

Նա խոստացավ, որ խորհրդարանական ընտրություններից հետո հարցը նորից օրակարգ կգա:

armenpress.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01