Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը՝ նվիրված 2024-25 ուստարվա շրջանավարտներին

23.05.2025 12:50
478

Սիրելի՛ շրջանավարտներ․

Սրտանց ու ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ ձեր կյանքի ամենահիշարժան օրերից մեկի՝ դպրոցական Վերջին դասի կապակցությամբ:

Այսօր դուք կանգնած լինելով ճամփաբաժանին՝ հրաժեշտ եք տալիս ոչ միայն պատանեկան տարիներին, այլև արդեն հարազատ դարձած կրթօջախներին, որտեղ ապրել եք ուրախ և հուզառատ պահեր, սովորել եք բազում գիտելիքներ, ձեռք եք բերել ընկերներ, ունեցել իմաստուն ուսուցիչներ։

Ավարտելով դպրոցը, կանգնելով նոր կյանքի շեմին՝ մուտք եք գործում սպասելիքներով, ցանկություններով, ձեռքբերումներով և վերելքներով լի աշխարհ:

Ես մաղթում եմ, որ նոր կյանքում ձեր առջև ծառացած յուրաքանչյուր խոչընդոտ ու փորձություն հաղթահարեք առանց արգելքների՝ նվիրվելով և հավատարիմ մնալով սեփական սկզբունքներին։

Հարգարժա՛ն մանկավարժներ․

Այսօր առավել հուզված եք դուք, քանզի հերթական անգամ նոր կյանք եք ճանապարհում ձեր սաներին, որոնց մանուկ հասակից ծնողական սիրով, ջերմությամբ եք պարուրել՝ տալով արժանապատիվ կրթություն ու հայեցի դաստիարակություն։

Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ձեզ, քանզի ձեր անձնուրաց ու հայրենանվեր աշխատանքի շնորհիվ է, որ կրթօջախներից դուրս են գալիս և հասարակություն են մտնում դաստիարակված ու գիտակից երիտասարդներ, որոնք վստահաբար մեր պետության համար դառնալու են արժանավոր և պիտանի քաղաքացիներ։

Սիրելի՛ շրջանավարտներ․

Նորանոր նվաճումներ, վերելքի բազում ուղիներ և մեծ հաղթանակներ եմ մաղթում: Թո՛ղ Աստված ի կատար ածի ձեր բոլոր ցանկություններն ու նպատակները։

Կանաչ ճանապարհ և բարի երթ բոլորիդ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40