Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորանքն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

31.12.2024 18:33
1012

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ահա և ավարտին է մոտենում 2024 թվականը, և մենք թևակոխում ենք նոր՝ 2025 թվական։

Ամանորի նախաշեմին սովորաբար ամփոփում ենք նախորդ տարվա հաջողություններն ու ձեռքբերումները, ցավոք նաև կորուստներն ու հիասթափությունները, միևնույն ժամանակ ծրագրում գալիք տարվա մեր նպատակներն ու դրանց իրագործման ուղիները։

Ցանկանում եմ, որ այդ նպատակները միտված լինեն շենացմանը, հզորացմանն ու բարգավաճմանը, և մաղթում, որ 2025 թվականը լինի միայն խաղաղության, կայունության, նվաճումների և անխախտ միասնության տարի։

Սիրելի՛ սիսիանցիներ,

Մենք բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ ունենք բազում չլուծված խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է համախմբել բոլորիս ուժերն ու կարողությունները, որպեսզի միասնական ջանքերով հասնենք դրանց վերջնական լուծմանը։

Մեծ պատասխանատվությամբ ուզում եմ վստահեցնել, որ արվելու է առավելագույնը՝ Սիսիան խոշորացված համայնքը բարեկարգելու և զարգացնելու համար: Հավատացած եմ` գալիք տարին լինելու է առաջընթացի՝ ավելի գեղեցիկ, մաքուր, լուսավոր և բարեկեցիկ համայնք ունենալու տարի։

Պատվարժա՛ն զինվորներ,

Այսօր բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ մեր պետության անվտանգությունն ու անկախությունը, նրա սահմանների անառիկությունն ապահովում է բանակը՝ մեր քաջ զինվորներն ու հրամանատարները, ովքեր ամեն վայրկյան, այդ թվում նաև այս պահին կանգնած են դիրքերում՝ անառիկ պահելով մեր հայրենիքի սահմանները։

Այս տոնական օրն ուզում եմ առանձնահատուկ կերպով շնորհավորել մեր զինվորներին՝ շարքայինից մինչև գեներալ՝ մաղթելով նրանց բարի ծառայություն, քաջառողջություն և հաջողություններ։

Ուզում եմ հիշենք բոլոր նրանց, ովքեր հանուն հայրենիքի պաշտպանության այսօր ֆիզիկապես ներկա չեն: Թող Աստված լուսավորի մեր բոլոր նահատակների հոգիները:

Հուսով եմ, որ այս նոր տարին իր հետ կբերի միայն ու միայն նոր հույսեր, երազանքներ ու սպասելիքներ․․․

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։

Սիսիանի համայնքապետարան/ Sisian Municipality

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02