Սիսիան համայնքի ղեկավարի թեկնածուները նոյեմբերի 5-ի ընտրություններում

19.10.2017 09:34
2077

Կարեն Համբարձումյան

Ծնվել է 1982թ. նոյեմբերի 16-ին Սիսիան քաղաքում:


1989-1998թթ. սովորել է Սիսիանի N1 միջնակարգ դպրոցում, իսկ 1998-2000թթ.՝ Սիսիանի վարժարանում:


2000-2004թթ. ուսանել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում (էներգետիկայի ճյուղ)» ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի որակավորում:


2004-2006թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:


2006-2008թթ. շարունակել է կրթությունը ԵՊՃՀ-ի մագիստրատուրայում եւ ստացել էներգետիկ տնտեսագետի որակավորում, ինչպես եւ մագիստրոսի կոչում:


2010թ. հիմնադրել է «Հովթեր» ՍՊԸ-ն, աշխատել որպես տնօրեն:


2014թ. օգոստոսից մինչեւ այսօր աշխատում է «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում՝ որպես չորրորդ բաժնի պետ:


Ամուսնացած է, ունի մեկ որդի, մեկ դուստր:




Արթուր Սարգսյան


Ծնվել է 1978թ. ապրիլի 28-ին Սիսիան քաղաքում:


1995թ. ոսկե մեդալով ավարտելով Սիսիան քաղաքի N 2 միջն. դպրոցը` ընդունվել եւ 2000թ. ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետի ազգային էկոնոմիկայի բաժինը, ստացել տնտեսագետի որակավորում:


2000-2002թթ. ծառայել է հայկական բանակում:


2002-2006թթ. հեռակա կարգով սովորել եւ ավարտել է Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի Օրենբուրգի ինստիտուտը` ստանալով իրավաբանի որակավորում:


2003-2005թթ. աշխատել է Սյունիքի տարածաշրջանային մաքսատան ապրանքատրանսպորտային միջոցների ընթացիկ հսկողության բաժնում` որպես ավագ մաքսային տեսուչ:


2005-2008թթ. աշխատել է ապրանքատրանսպորտային միջոցների ընթացիկ հսկողության բաժնի պետ:


2008թ. մինչեւ 2016թ. օգոստոս ամիսն աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի պետ:


2016թ. հոկտեմբերի 2-ին ընտրվել է Սիսիանի քաղաքապետ:


2016 թվականից ՀՀԿ անդամ է:


Ամուսնացած է, ունի երեք զավակ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40