Սիսիան համայնքի Ծղուկ բնակավայրն արդեն նորոգված ՆՈՒՀ ունի

11.06.2025 16:45
745

Սույն թվականի հունիսի 10-ին համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը ներկա է գտնվել Ծղուկ բնակավայրի նախադպրոցական ուսումնական հաստատության հանդիսավոր բացման արարողությանը, որին մասնակցել են նաև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Դավիթ Հարությունյանը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ, համայնքի բնակիչներ, հյուրեր։

10 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը վերանորոգվել է համայնքի բյուջեի միջոցներով։ Նոր գույք և տեխնիկա են տրամադրել Քայլ առ քայլ բարեգործական հիմնադրամ / Step by Step - Armenia/ Qayl ar qayl ու Focus on Children Now - FCN բարեգործական հիմնադրամները։

Համայնքի ղեկավարը ջերմորեն շնորհավորել է ծնողներին, երեխաներին նոր, գեղեցիկ ու հագեցած մանկապարտեզ ունենալու առիթով՝ մաղթելով կառույցին անխափան գործունեություն ի շնորհիվ մանկապարտեզի սաների թվի տարեցտարի ավելացման։ Նա շեշտել է նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների կարևորությունը երեխաների ուսումնական գործընթացի մեկնարկում՝ համոզմունք հայտնելով, որ բացի հետաքրքրաշարժ խաղերից և համեղ կերակրատեսակներից, երեխաները կստանան որակյալ նախադպրոցական կրթություն։ Հովսեփ Առաքելյանը նաև շնորհակալություն է հայտնել բարեգործական հիմնադրամներին, ովքեր ջանք չեն խնայել և մշտապես օգնության ձեռք են մեկնել՝ կյանքի կոչելով բազմաթիվ ծրագրեր։

Մանկապարտեզի տնօրենի ուղեկցությամբ համայնքի ղեկավարը շրջայց է կատարել հաստատությունում, ծանոթացել պայմաններին և ստեղծված հնարավորություններին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40