Ադրբեջանցիները դիտավորյալ հրդեհել են Ագարակի ցորենի դաշտերը. այրվել է 16 հա տարածք

10.08.2021 11:19
4981

Երկրորդ օրն է՝ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Ագարակ գյուղի և Ադրբեջանի սահմանային հատվածում: Ագարակի վարչական ղեկավար Հայկ Սահակյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ ադրբեջանցիները երեկ և այսօր միտումնավոր այրել են 16 հա հողատարածք ու ավելին։ Կրակը, որ բռնկվել է ամբողջ սահմանային հատվածում, մարել չի հաջողվում։

«Մեր տարածքներն են։ Հակառակորդը իր սահմանից վառել է, այս պահին մեր դիրքերի ուղղությամբ դաշտերն են վառվում։ Իրենք ամեն օր էլ հրդեհում են, մեր գյուղից երևում է, մենք տեսնում ենք»։

Ժամը 13։00-ից, ըստ վարչական ղեկավարի, 10 հա տարածք է այրվել։ Կրակը մարել չի հաջողվել, այն տարածվում է մյուս խոտածածկ հատվածներում։ Դրանք գյուղի վարձակալած հողերն են, որոնք անմիջապես Ադրբեջանի հետ սահմանի մոտ են։ Գյուղացիները ցանած ցորենը հասցրել էին հավաքել։

«Այս հողերում ցորեն էինք ցանել, հիմա հնձած է, բայց էլի մեր դաշտն է, պետք է նորից վարենք, որ ցորեն ցանենք։ Ցորենը հավաքել ենք, բայց դաշտերը վառվում են՝ մնացած խոտը, բանը, անասնակերը սաղ վառվում են»։

Կրակը հնարավոր է մեծ տարածում ունենա, բայց հրշեջները գյուղում են։ Երեք հրշեջ մեքենա է այս պահին աշխատում՝ հրդեհը մարելու համար, համայնքապետարանից էլ 12 տոննա տարողությամբ ջրցան մեքենաներ են բերվել։
Սահակյանի խոսքով, գյուղի մեծ մասը՝ մոտ 40 ընտանիք տուժել է ադրբեջանական կողմի սադրանքի պատճառով։

«Հիմա 10 հա վառվում է, բայց կրակը շարունակվում է։ Երեկ էլ 6 հա է վառվել։ Գյուղում՝ գյուղամեջից սահմանի դիրքերը ու տեղաշարժը երևում է։ Ադրբեջանական կողմը մեկ ամսվա մեջ օրը մեջ էլ վառում են, մենք տեսնում ենք, որ լուցկիով վառում են։ Ադրբեջանական կողմը հենց վառվող հողերի սահմանի վրա է, գյուղամեջից էլ իրենք 1 կմ են հեռու»։

Ամբողջ սահմանային հատվածը այրվում է, իսկ սադրանքներից խուսափելու համար Տեղ համայնքի օրինակով Ագարակ գյուղում չեն կարող իրենք էլ սահմանային հատվածը փորել, քանի որ ռելիեֆը թույլ չի տալիս։ Գյուղացիները չգիտեն՝ կրակը մարելուց հետո ինչպես են հողերը մշակելու, այս պահին չեն էլ մտածում այդ մասին՝ դաշտերը դեռ վառվում են։

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08