Սիսիան-Քաջարան ճանապարհը կառուցելու համար Հայաստանը 236 մլն եվրոյի չափով վարկ կստանա

11.10.2024 19:31
824

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առանցքային հատվածներից մեկը Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի կառուցումն է: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը` քննարկման ներկայացնելով Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված ««Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ԱԺ-ից հայտնում են, որ զեկուցողը նշել է, որ համաձայնագրի շրջանակում կառուցվելու է 24.25 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, 4,7 կմ երկարությամբ 27 կամուրջ եւ 12,5 կմ երկարությամբ 9 թունել: Նորակառույց ճանապարհը հնարավորություն կտա կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը,  ինչի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը մինչեւ 100 կմ/ժ,  ճանապարհը երթեւեկության հարմար կլինի հարմարավետ ու անվտանգ:

Փոխնախարարի խոսքով ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ փոխադրումների աճին եւ տուրիզմի զարգացմանը: Հաշվարկվել է, որ 2052 թվականին տրանսպորտային հոսքն օրական կկազմի մոտ 9200 մեքենա: 60 կմ նոր ճանապարհահատվածը նախատեսվել է կառուցել 3 ենթահատվածներով. 27 կմ-ը բնորոշվել է որպես Հյուսիսային հատված, Բարգուշատի թունելն առանձնացվել է որպես առանձին ծրագիր, իսկ 24 կմ երկարությամբ ճանապարհը ներկայացվել է որպես Հարավային հատված:

Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ ներկայացված վարկային համաձայնագրով ֆինանսավորվելու եւ իրականացվելու է Հարավային հատվածի` 24 կմ ճանապարհի կառուցումը:  Այն անցնելու է Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Լեռնաձոր, Գեղի, Նոր Աստղաբերդ բնակավայրերի մոտով եւ ավարտվելու է նոր կառուցվող Բարգուշատի թունելի ենթամասի մոտ:

Համաձայնագրով Հայաստանին կտրամադրվի 236 մլն եվրոյի չափով վարկ. մարման ժամկետը 20 տարի է, որից արտոնյալ` 5 տարի:

Հարցը քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 11-ի արտահերթ նիստում եւ ստացել դրական եզրակացություն: Այն եւս կներառվի ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

aysor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40