Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ այս տարի Տյառնընդառաջը տոնվեց Որոտնավանք պատմական վանական համալիրում

15.02.2024 10:39
714

Այնտեղ էին համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը, Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ, նորապսակներ:

Պատարագի մատուցումից հետո մեկնարկեց տոնական միջոցառումը՝ օրվա խորհրդին համապատասխան երգ ու պարով:

Համերգային ծրագրի շրջանակներում ելույթ ունեցան համայնքային ենթակայության կառույցների պարային խմբերը, Վաղատին բնակավայրի շնորհաշատ սաները, «Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի ժողովրդական գործիքների անսամբլը:

Խոսքով հանդես եկավ Որոտնավանքի հոգևոր ապասավոր ՏԵր Դավիթ քահանա Գիշյանը, ով ներկայացրեց տոնի նախապատմությունը, խորհուրդն ու նշանակությունը:

Աղվան Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության կենտրոնը, ինչպես նաև Շենաթաղ, Լոր, Դարբաս, Շամբ, Նորավան, Որոտնավան և Վաղատին բնակավայրերի գրադարանների և մշակույթի աշխատակիցները ավանդական, տարատեսակ ուտեստներից, քաղցրավենիքներից հյուրասիրություն էին կազմակերպել բոլոր հյուրերի համար:

Համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը սեղանների շուրջ շնորհավորական խոքեր ասեց նորապսակներին՝ մաղթելով երկար տարիների առողջ, հաջողակ և խաղաղ տարիներ:

Նորապսակները ցատկեցին խարույկի վրայով, շուրջպար կազմեցին:

Վերջում, համայնքի ղեկավարը նվերներ հանձեց նորապսակերին:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40