Հայաբնակ քաղաքները ևս հրթիռակոծվում են․ մանրամասներ Իսրայելի հայ համայնքից

09.10.2023 14:07
902

«Հայերի շրջանում այս պահին զոհերի և վիրավորներ մասին տեղեկություններ չունենք։ Հայաբնակ քաղաքները ևս հրթիռակոծվում են»․ այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Իսրայելի Պետախ Տիկվայի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը: «Պատերազմական դրություն է Իսրայելում, հարավային շրջանը, որը երկու օր առաջ ասվում էր, որ ամբողջությամբ ազատվել է, այդպես չէ, քաղաք ներթափանցած ահաբեկիչներ կան, որոնք քաղաքի տարբեր շրջաններում դեռ ի հայտ են գալիս։ Մարտեր են բռնկվում քաղաքում, տներ են մտնում, ընտանիքներ կոտորում», – պատմեց Արտյոմ Չերնամորյանը։ Հիշեցնենք, որ ՀԱՄԱՍ-ի զինյալները շաբաթ օրը հարձակվել են իսրայելական քաղաքների վրա՝ սպանելով առնվազն 700 մարդու։ Կիրակի օրը Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Գազայի հատվածին, ինչի հետևանքով զոհվել է մոտ 370 պաղեստինցի։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնել է Գազայի հատվածում «Համասի» դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: Անի Թամազյան


© factor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40