Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել տոնական միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձին

28.01.2026 17:18
507

Այսօր՝ սույն թվականի հունվարի 28-ին, Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում՝ նվիրված ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձին:

Միջոցառմանը ներկա էին համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանը, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներ, ուժային կառույցների ղեկավարներ, զինվորականներ, հյուրեր:

Միջոցառման մշակութային մասն ապահովել են ՀՀ ՊՆ N զորամասի զինվորական նվագախումբը, «Աղվան Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ի սաները, Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթը, ինչպես նաև Դարբաս բնակավայրի պարային համույթը։ Միջոցառման ընթացքում հնչել են ռազմահայրենասիրական երգեր, ներկայացվել պարային գեղեցիկ համարներ։

Խոսքով հանդես է եկել համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը, ով շնորհավորել է ներկաներին Հայկական բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ։ Իր ելույթում նա երախտագիտություն է հայտնել բոլոր այն նվիրյալներին, ովքեր իրենց կարևոր ներդրումն են ունեցել բանակաշինության գործընթացում։

Շնորհավորական խոսքով են հանդես եկել նաև ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանը և ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Գևորգ Սիմոնյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40