Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի շնորհավորական ուղերձը ուսուցչի տոնի առիթով

05.10.2021 11:36
1755

Հարգարժա´ն ուսուցիչներ, կրթության բնագավառի ջատագովներ

Շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Դուք կատարում եք մեծ առաքելություն մատաղ սերնդի կրթության, նրա հայեցի դաստիարակության պատվաբեր գործում: Դուք այն շինարարներն եք, ովքեր գիտելիքի շինության կառուցման հիմնաքարն են դնում՝ կառույցը շաղախելով ծով համբերության և քրտնաջան աշխատանքի ցեմենտով, քանզի սխալ դրված հիմնաքարը շինության փլուզման պատճառ կարող է դառնալ: Դուք եք սերմանում հիմքը՝ գիտության և մարդ լինելու արվեստի, Դուք եք տալիս գիտության բանալին:

Սիրելի´ ուսուցիչներ, անմիջականորեն գործ ունեք մեր մատաղ սերնդի՝ մանկան հոգիների հետ, որի հետ այնքան զգույշ պետք է լինել: Հետևում թողնելով Ձեր ամենօրյա հոգսերն ու խնդիրները՝ դասարան եք մտնում ուսուցանելու մեծ պատրաստակամությամբ, ուրախանում եք սաների հաջողություններով այնպես, ինչպես կուրախանա սեփական ծնողը, տխրում եք նրանց հետ հավասարապես, եթե ինչ–որ բան այն չէ: Բարդ ու պատասխանատու է Ձեր աշխատանքը: Դուք նաև սահման պահող մարտիկներ եք, քանզի կերտում եք մեր վաղվա քաջարի ու հայրենասեր զինվորին, հրամանատարին, անվախ հերոսին:

Առանձնակի շնորհավորում եմ վետերան ուսուցիչներին, ովքեր վաստակած հանգստի են անցել, ովքեր երբեք չեն դադարում ուսուցիչ լինելուց. ամեն սեպտեմբերի մեկի սպասումով ու վերջին զանգերի ավարտով:

Ուսուցիչը որպես կոչում շարունակում է լինել առանձնահատուկ: Այդպիսին էլ պետք է մնա մեր՝ աշակերտներիս վերաբերմունքը Ձեր՝ ուսուցիչներիդ հանդեպ:

Թո´ղ Աստված օրհնի Ձեր ամեն բացվող օրը, լինեք անհոգ ու երջանիկ, սիրված ու գնահատված:

Ձեզ խոնարհում, փառք ու պատիվ:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01