Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգը իրական է մնում. Մակրոն

21.02.2024 20:53
697

Մենք նաև կոչ ենք անում ի կատար ածել Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը, որի համաձայն Ադրբեջանը պետք է ապահովի, որ այն անձիք, որոնք ցանկանում են վերադառնալ ԼՂ, կարողանան դա անել արագ և անվտանգ։ Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը լինի խաղաղության, ինտեգրման և համագործակցության տարածաշրջան և անհրաժեշտ է, որ հաղորդակցման ուղիները նույնպես լինեն ինտեգրման գործոններ, ոչ թե պառակտման»,- ասել է նա։

Մակրոնի  խոսքով՝ իրենց հանդիպումը թույլ կտա խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քննարկումների մասին։

«Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգը իրական է մնում։ Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ին կրակոցից ադրբեջանցի զինվոր է վիրավորվել, ինչն ընդունել է հայկական ղեկավարությունը։ Բայց Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի արդյունքում հայակական կողմն ունեցավ 4 զոհ և մեկ վիրավոր»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան կշարունակի աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին, և որ իրենք համոզված են՝ դրան կարելի է հասնել միայն միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության դեպքում։

lurer.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40