Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 32 տարի

07.12.2020 11:01
1165

32 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել Հայաստանի ժամանակակից պատմության ամենադաժան ողբերգություններից մեկը։

Հայաստանի ԽՍՀ հյուսիսային շրջաններն այդ օրը ժամը 11։41-ին ցնցվեցին ավերիչ երկրաշարժից, որը էպիկենտրոնի անունով կոչվեց Սպիտակի երկարաշարժ։

Ավելի քան 25 հազար մարդու կյանք ընդհատվեց, տասնյակ հազարավորները վիրավորվեցին, հարյուր հազարավոր մարդիկ էլ անօթեւան մնացին։ Անմիջապես էպիկենտրոնում գտնվող Նալբանդ գյուղն ու մերձակայքում գտնվող Սպիտակ քաղաքը հողին հավասարվեցին։ Մեծապես տուժեցին հանրապետության մեծությամբ երկրորդ եւ երրորդ քաղաքները՝ Լենինականն (Գյումրի) եւ Կիրովականը (Վանաձոր)։ Գրեթե ամբողջությամբ ավերվեցին բարձրահարկ շենքերը, եւ սա մեծ թվով զոհերի պատճառներից մեկն էր։

Մյուս պատճառն այն էր, որ ավերիչ երկրաշարժը, որի գերազանցեց 7 մագնիտուդը, տեւեց կես րոպե։

Երկրաշարժը զգացվել է Երեւանում եւ Թբիլիսիում, այն գրանցվել է աշխարհի սեյսմոլոգիական կայաններում։

Ավերակների տակ հայտնվեցին տասնյակ հազարավոր մարդիկ։ Ավերվեցին գործարաններ ու ֆաբրիկաներ, դպրոցներ ու հիվանդանոցներ, տուժեցին ենթակառուցվածքներ։ ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները, օտարերկրյա պետությունները օգնության շտապեցին տուժած Հայաստանին։

Ցավոք, երկարաշարժի հետեւանքների վերացումը երկու ինքնաթիռների անձնակազմի կյանք խլեց․ զոհվեցին հումանիտար օգնություն բերող խորհրդային եւ հարավսլավական ինքնաթիռների անձնակազմը։ Ավերակների մաքրման աշխատանքներին մասնակցում էին խորհրդային բանակի մի քանի հազար զինվոր ու սպա։ Աղետալի ողբերգությունը ստիպեց մտածել հատուկ ստորաբաժանման մասին, որը հետագայում ստեղծվեց ԱԻՆ-ում։

Սկսվեց տուժած շրջանների ակտիվ վերականգնման ծրագիրը, որը ընդհատվեց ԽՍՀՄ փլուզմամբ։ 32 տարի անց անօթեւան դարձած մարդկանց մեծ մասն ապահովվել է բնակարաններով։ Սակայն Շիրակի ու Լոռու մարզերում դեռ կան ընտանքիներ, որոնք շարունակում են գոյատեւել տնակներում ու ժամանակավոր կացարաններում։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34