Սիսիանի պատկերասրահը կրկին բացում է իր դռները

02.08.2024 12:19
1024

Թանգարանի վերաբացումը նվիրվում է ՀՀ ժողովրդական նկարիչ, ՌԴ վաստակավոր նկարիչ, Սանկտ Պետերբուրգի գիտության և արվեստի պետրովյան ակադեմիայի անդամ Զաքար Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին։

Օգոստոսի 7-ին, ժամը 16:00-ը Սիսիանի պատկերասրահում կբացվի Զաքար Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրությունը:  Այն ընդգրկում է նկարչի բնանկարչական աշխատանքները, որոնք աչքի են ընկնում իմպրեսիոնիստական վառ կոլորիտով, լուսաստվերի թրթռումներով, գունային անխառն, պաստոզային քսվածքներով, ինչպես նաև նրա նատյուրմորտներն ու քաղաքային փոքրածավալ տեսարաններ ներկայացնող մի շարք կենսախինդ և վառ ստեղծագործություններ:

Զաքար Խաչատրյանի աշխատանքները պահվում են Երևանի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և այլ քաղաքների պատկերասրահներում ու մասնավոր հավաքածուներում:

Սիսիանի պատկերասրահը գործում է 1996 թվականից: Այս տարիների ընթացքում այն կարիք ուներ վերանորոգման և ցուցադրության պատշաճ ներկայացման: 2024 թվականին պետական միջոցներով և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համաֆինանսավորմամբ կատարվել են վերանորոգման և արդիականացման աշխատանքներ:

Զաքար Խաչատրյանի աշխատանքների ժամանակավոր ցուցադրության հետ զուգահեռ ընթանում են նաև մշտական ցուցադրության վերաբացման նախապատրաստական աշխատանքներ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40