Ավարտվել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը. հայտնի են չեմպիոնները

09.02.2022 11:50
3384

Փետրվարի 1- ից 6 ը Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում կայացել է ծանրամարտի Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությունը: Տղամարդկանց մրցումներին մոտ 130 ծանրորդ է մասնակցել, ովքեր 5 օր շարունակ 10 քաշային կարգերում պայքարել են Հայաստանի չեմպիոնի կոչման համար:

Առավել հետաքրքիր է ստացվել գերծանր քաշային ծանրորդների պայքարը, ովքեր մրցահարթակ են դուրս եկել փետրվարի 6-ին: Համառ պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրր, 22-ամյա Վարազդատ Լալայանը՝ երկամարտի 442 կգ արդյունքով: Այս քաշային կարգում արծաթե մեդալը նվաճել է Գոռ Մինասյանը՝435 կգ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Սիմոն Մարտիրոսյանը (430 կգ):

Երկրի չեմպիոնի կոչմանն արժանացել են նաև Մացիկ Հակոբյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Արմեն Գրիգորյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (92 կգ) , Արսեն Մարտիրոսյանը (102 կգ) և Սամվել Գասպարյանը (109 կգ):

Ավելի վաղ հայտնել էինք՝ մրցումային առաջին օրը Հայաստանի չեմպիոններին որոշել են կանայք:

6 տարվա դադարից հետո մեծ սպորտ է վերադարձել Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանն ու 87 կգ քաշային կարգում նվաճել Հայաստանի չեմպիոնությունը:

Հայաստանի չեմպիոններ են դարձել նաև Նատալիա Սարգսյանը (45 կգ), Գյուլնարա Տիգրանյանը (49 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Իզաբելա Յայլյանը (59 կգ), Վալենտինա Մովսիսյանը (64 կգ), Մարիամ Միքայելյանը (71 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ), Տաթև Հակոբյանը (81 կգ) և Ջուլիետա Ավանեսյանը (87+ կգ):

Կանանց ստուգատեսին 35 մարզուհի է մասնակցել:

escs.am

Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ Կապան համայնքում քաղաքաշինության բնագավառում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ

28.10.2026 23:10

Զեղծшրարները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲ

28.10.2026 22:57

Ընկավ Արցախի սահմանին

28.10.2026 15:54

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆ

28.10.2026 15:44

Ադրբեջանն ինչ ուզել է հայկական կողմից, ստացել է՝ Արցախից մինչև Գորիս-Կապան ճանապարհ. միակողմանի զիջումները պետք է դադարեցնել. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)

28.10.2026 15:13

Քոլեջում խստացված ռեժիմ է

28.10.2026 15:10

Ընտանեկան բռնnւթյան դեմ Աննա Հակոբյանի նախագիծը ԱԺ-ն ընդունել է 1-ին ընթերցմամբ

28.10.2026 14:56

1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է

28.10.2026 14:39

Թույլ չենք տալու, որ մեր ընտանեկան մոդելը ներկայացվի որպես բռնության մոդել. Աննա Գրիգորյան

28.10.2026 14:33

ԱԺ-ն քննարկում է «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրինագիծը

28.10.2026 12:39

Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել

28.10.2026 12:31

Նախնական արդյունքներով՝ Նեթանյահուի դաշինքը բավարար մանդատներ չի ստացել կառավարություն ձևավորելու համար

28.10.2026 12:11