Չգիտես ինչու հենց Ալիևն ու Էրդողանն են անհանգստանում Հայաստանի ներքաղաքական կյանքով, որովհետև հասկանում են, որ հայկական բանակն իրենց խփել է ու կխփի. Խաչատուրով

01.03.2021 20:34
3657

Կոչը, որն ընտրվել է՝ ազգ, բանակ, հաղթանակ, շատ հավանեցի: Այս մասին Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովը:

«Գիտեք խնդիրը որն է, որ մեզ հիմա փորձում են ուղղորդել մարդիկ, որոնք ընդհանրապես բանակում չեն ծառայել և ամբողջ ընթացքում բանակի վրա ցեխ են շպրտում: Օրինակ՝ Փաշինյանն ասում է՝ չի ծառայել, քանի որ իր 2 եղբայրը ծառայել են, և երրորդը կարող էր չծառայել: Ամեն դեպքում Իջևանի գյուղերից՝ Ենոքավանում, ամառային արձակուրդների ժամանակ կարող էր չէ գոնե 2 օր դիրք պահել, բայց նրան այնտեղ ոչ մեկ չի տեսել, նա այնտեղ չի եղել»,- ասաց Խաչատուրովը:

Նրա խոսքով, «կա ինչ–որ Ստյոպիկ Սաֆարյան, որն ասում է, թե երբ պատերազմ էր, ինքը 14 տարեկան էր»: «1992 թվականին ինքը 19 տարեկան էր, ինչո՞ւ ես ստում Ստյոպիկ Սաֆարյան: Դու պարզապես վախկոտ ես, ճիշտը խոսիր»,- ասաց Խաչատուրովը:

Անդրադառնալով ԳՇ հայտարարությանը, նա ասաց, որ դա ոչ միայն ԳՇ-ի հայտարարությունն էր, այլ ամբողջ բանակի:

«Այդ հայտարարություններն արել են բոլոր հրամանատարները, չի կարող գնդի հրամանատարը միանալ մի հայտարարության, որի հետ համաձայն չէ իր կազմը: Եթե նա միացել է, ապա նշանակում է, որ նա խոսել է գումարտակի հրամանատարի և մյուս ստորաբաժանումների հետ, իսկ նրանք իրենց հերթին ավելի ներքևի օղակների հետ: Եվ այս ամենից հետո եղավ այն, ինչ եղավ: Հենց այնպես, ոչինչ չի լինում: Մեզ հետ է ամբողջ բանակը, մեր ամբողջ հայկական բանակը: Սա ամեն ինչ է, այլևս գնալու տեղ չկա, մենք անպայման այս ամենն իր վերջին պիտի հասցնենք: Տեսնում ենք, որ Ալիևն ու Էրդողանը հիասթափված են, ամբողջ ժամանակ հայտարարություն են տարածում, բոլորը վախենում են, թե ինչ է լինելու»,- ասաց Խաչատուրովը:

Նրա խոսքով՝ չգիտես ինչու հենց Ալիևն ու Էրդողանն են անհանգստանում Հայաստանի ներքաղաքական կյանքով, որովհետև հասկանում են, որ հայկական բանակը իրենց խփել է ու կխփի:

«Ուզում եմ բոլոր իմ ծառայակիցներին, սպաներին, զինվորներին դիրքում կանգնածներին ասել, հավատացած եղեք, որ ժողովուրդը ձեզ հետ է, տասնյակ հազարավոր մարդիկ ձեզ հետ են և սիրում են ձեզ և նրանք ձեզ մենակ չեն թողնի, իսկ վերջում՝ ազգ, բանակ, հաղթանակ»,-ասաց Խաչատուրովը:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40