Սիսիանցի դպրոցականները՝ Զանգեզուրի ինքնապաշտպանության հերոս Պողոս Տեր-Դավթյանի հետքերով

25.09.2025 17:41
636

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված «Սմարթ–էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» ծրագրին մասնակցում է նաև Սիսիանի № 4 հիմնական դպրոցը: Ծրագիրը պահանջում է ընտրել որևէ անհատի, որ ստեղծել է համաշխարհային և ազգային ժառանգություն: Ընտրությունն ընկել է 1918-1920 թթ. Զանգեզուրյան գոյամարտի երևելի դեմքերից մեկի՝ Պողոս Տեր-Դավթյանին:

Սեպտեմբերի 25-ին դպրոցի տարբեր դասարանների աշակերտներ, պատմության ուսուցիչներ Սասուն Վարդանյանի և Նորվարդ Ալեքսանյանի գլխավորությամբ, Զանգեզուրի գոյամարտի հերոսի հետքերով այցելեցին նրա ծննդավայր Վերին Խոտանան, գյուղի գերեզմանատանը հարգանքի տուրք մատուցեցին հերոսի հիշատակին:

Հաջորդ կանգառը «Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի էլեկտրոնային  գրադարանն էր: «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը ներկայացրեց Պողոս Տեր-Դավթյանի մարտական ուղին, մարդկային հատկանիշները, ընդօրինակման արժանի նրա հավատամքը, թե ինչպես պետք է ծառայել հայրենիքին, Պողոս Տեր-Դավթյանի մղած հիմնական ճակատամարտերը, մահացու վիրավորվելն ու մահը: Այնուհետև բանախոսը պատասխանեց դպրոցականների հարցերին։

Ներկաներն ամբողջական պատկերացում կազմեցին Պողոս Տեր-Դավթյանի մասին և երախտագիտություն հայտնեցին օրվա բանախոսին:

Ուխտագնացության մասնակիցներին հանձնվեց «Սյունյաց երկրի» կողմից հրատարակված Զանգեզուրյան ինքնապաշտպանության հերոսին նվիրված ամսագրային տարբերակի չորս օրինակ:

Բանախոսությունից հետո պատվիրակության այցն ավարտվեց Կապանի կենտրոնում Պողոս Տեր-Դավթյանի հուշարձանի պատվանդանին ծաղիկներ խոնարհելով:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40