Սիսիանցիները ժամանակ առ ժամանակ ուխտագնացություն են կատարում Պողոս Տեր-Դավթյանի գերեզմանին. դրանցից մեկի մասին

11.08.2022 10:11
2533

2011թ. օգոստոսի 20-ին Սիսիանի պատմության թանգարանի նախաձեռնությամբ կազմակերպվեց ուխտագնացություն Կապանի տարածաշրջանի Վերին Խոտանան գյուղ, ուր թաղված է 1918-20թթ. Զանգեզուրյան գոյամարտի Սիսիանի տարածքի ինքնապաշտպանական կռիվների կազմակերպիչ, հրամանատար Պողոս Տեր-Դավթյանը:

Քահանայի աղոթքից հետո խունկ ծխվեց և մոմ վառվեց հրամանատարի գերեզմանին: Պողոս Տեր-Դավթյանի անունը կրող դպրոցին հանձնվեց Սիսիանից բերված հող ու ցորեն` որպես հայրենիքի և հարատևող կյանքի խորհրդանիշեր, նաև այն լուսանկարի կրկնօրինակը, որը պահվում էր Պողոս Տեր-Դավթյանի զինակիր, բռնակոթցի Արտո Բալյանի տանը: Ուխտագնացության մասնակիցները գերեզմանոցում ելույթներ ունեցան, հուշեր պատմեցին հրամանատարի մասին, բռնակոթցի դպրոցականները հայրենասիրական բանաստեղծություններ արտասանեցին:

Ուխտագնացությանը մասնակցում էին մշակույթի գործիչներ, մանկավարժներ, Արցախի ազատամարտի մասնակիցներ, ուսանողներ, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ:

Ուխտի մասնակիցները եղան Տաթևի վանական համալիրում, մատաղի արարողություն կատարվեց  Հարսնաձորի դիմացի բարձունքում:

Ուխտագնացությունը կազմակերպվել էր մասնակիցների ներդրումների շնորհիվ:

«Ուխտագնացությունը դա իրական կտակ է նոր սերնդին: Նրանք պետք է շարունակեն մեր գործը, աչքի լուսի պես պահեն այն երկիրը, հանուն որի իրենց կյանքն են զոհաբերել Պողոս Տեր-Դավթյանը և նրա զինակից ընկերները», - ուխտագնացությունն այսպիսի բառերով եզրափակեց թանգարանի տնօրեն Ծովինար Պետրոսյանը:

   Այս ձորերով է անցնում այն ճանապարհը որով, 1920թ. նոյեմբերին իրենց հրամանատարի դին` ուսերի վրա, Խոտանան են տարել Սիսիանի նրա զինվորները:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40